Թռչնին բախվելուց հետո ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել
«Delta Airlines»-ին պատկանող «Airbus A319» ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքի օդանավակայանում `թռչունների հետ բախման հետևանքով առաջացած վնասի պատճառով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Ֆլորիդայից դեպի Նյու Յորքի Լա Գարդիա օդանավակայան մեկնող ինքնաթիռը թռչունների բախումից հետո փոխել է երթուղին և ուղևորվել Քենեդու օդանավակայան»,- ասված է «Delta Airlines»-ի տարածած մամուլի հաղորդագրությունում։
Նշվում է՝ ինքնաթիռը, որի վրա եղել է 43 ուղևոր, անվտանգ վայրէջք է կատարել, ոչ ոք չի տուժել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին