Եֆրեմովի փաստաբանը դատարան կներկայացնի դերասանի անմեղության ապացույցները
Մոսկվայի կենտրոնում մահվան ելքով ՃՏՊ-ի մասնակից, ՌԴ վաստակավոր արտիստ Միխայիլ Եֆրեմովի փաստաբան Էլման Փաշաևը հայտարարել է՝ հուսով է, որ դատարանը կընդունի դերասանի անմեղությունն ապացուցող փաստը: Այս մասին գրում է news.ru կայքը։
Փաստաբանի խոսքով, չնայած իր կողմից մեղավորության ընդունմանը, Եֆրեմովը կարող է հետագայում էլ հրաժարվել իր խոսքերից:
«Եթե դատարանը ընդունի, որ ապացույցն ընդունելի է և ուղիղ, ապա այդ ժամանակ արդարացնող վճիռ կլինի: Այդ ժամանակ, ըստ օրենքի, այլ վճիռ չի կարող լինել, եթե նա մասնակցի չէ,- ասել է Փաշաևը:
Միաժամանակ նա չի ժխտել, որ ՃՏՊ-ի պահին Եֆրեմովը գտնվել է իր մեքենայում ու խմած է եղել: Սակայն, առայժմ հարց է, եղել է արդյոք նա ղեկին: Փաշաևը այդ հարցին չի պատասխանել և խոստացել է մանրամասներ հաղորդել դատական նիստի ժամանակ:
Նշենք, որ հունիսի 8-ի երեկոյան Միխայիլ Էֆրեմովը Jeep Grand Cherokee-ով Մոսկվայի Սմոլենսկայա հրապարակում հատել էր կրկնակի հոծ գիծը, մտել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել «Լադա» մակնիշի մեքենային:
«Լադա»-ի ղեկին է եղել առցանց խանութի առաքիչ 57-ամյա Սերգեյ Զախարովը: Նա ստացել էր գլխի վնասվածք և մահացել հաջորդ առավոտ Սկլիֆոսովսկու հետազոտական ինստիտուտում:
Փորձաքննությամբ պարզվել է, որ վթարի պահին Էֆրեմովը հարբած է եղել, իսկ ավելի ուշ նրա արյան մեջ հայտնաբերվել են թմրանյութի հետքեր։ Հոդվածով, որում սահմանված է՝ «Հարբած վիճակում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը, որի արդյունքում մահացել է մեկ կամ մի քանի անձ», նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում:
Հարակից հրապարակումներ`
- Եֆրեմովի մասնակցությամբ վթարի հետևանքով մահացած Զախարովի ընտանիքը չի ընդունել դերասանի ներողությունը
- Միխայիլ Եֆրեմովը տնային կալանքի տակ է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան