ՍԴ-ն քիչ անց կսկսի քննել Քր. Օր.-ի 300.1 հոդվածի սահմանադրականությունը
ՍԴ-ն քիչ անց կսկսի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործի քննությունը։
ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Panorama.am-ին հայտնեց, որ նիստը չի հետաձգվել, այն ներառված է նիստերի ժամանակացույցում։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն այդ հարցով դիմումներ են ներկայացրել ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Երևան քաղաքաի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։
ՍԴ-ն կասեցրած վարույթը վերսկսել է ՄԻԵԴ-ից ու Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիքներ ստանալուց հետո։
Հուլիսի 3-ին Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, խորհրդարանին տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը միջնորդել է հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հրապարակեց ՍԴ ներկայացրած դիմում-միջնորդությունը
- ՍԴ-ն կվերսկսի «300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը
- Արամ Վարդևանյան. 300.1 հոդվածն այնքան անորոշ է, որ Վենետիկի հանձնաժողովն այն պայմանավորել է վատ թարգմանությամբ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ