Թուրքիայում պայթյունի հետևանքով զինծառայողներ են մահացել
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Սաքարիա նահանգում բեռնատարի պայթյունի հետևանքով երեք զինծառայող է մահացել, վեցը վիրավորվել են, փոխանցում է regnum.ru-ն՝ հղում տալով նահանգապետ Օքթայ Քալդիրիմի խոսքին:
Աղբյուրի համաձայն, զինծառայողները պայթուցիկ նյութեր են տեղափոխել պիրոտեխնիկական գործարանից, որտեղ հուլիսի 3-ին պայթյուն էր տեղի ունեցել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 3-ին թուրքական Հանդեկ քաղաքի պայթուցիկ արտադրող ընկերությունում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով 4 հոգի մահացել էր, 114-ը՝ վիրավորվել։
Ավելի ուշ հաղորդվել էր, որ տեղի ունեցածի պատճառը, ամենայն հավանականությամբ, դժբախտ պատահարն էր, քանի որ մասնագետները չեն գտել հրկիզման կամ դիվերսիոն ներթափանցման նշաններ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ