«Թվիթերում» կարող է վճարովի բովանդակության հարթակ ստեղծվել
«Թվիթերը» փնտրում է առաջատար ծրագրավորող, որը կստեղծի վճարովի բովանդակության հարթակ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Մենք նոր թիմ ենք՝ «Գրիֆոն» անվամբ: Մշակում ենք բաժանորդային հարթակ, որը հետագայում մեր մյուս թիմերը կկարողանան օգտագործել: Առաջին այդպիսի հարթակը կտրամադրվի «Թվիթեր»-ին»,- ասված է ծրագրավորողի թափուր հաստիքի համար տարածված հաղորդագրությունում։
Նշվում է, որ մի քանի ժամ անց գովազդի տեքստը փոխվել է, տեղեկությունները վճարովի բովանդակության, ինչպես նաև «Գրիֆոն» պլատֆորմի մասին անհետացել են: Այժմ խոսվում է միայն «Android»-ի առաջատար մշակողի թափուր հաստիքի մասին:
Ավելի ուշ «Թվիթեր»-ի պաշտոնական խոսնակն ասել է, որ ընկերությունը այս ձևով չի բացահայտի այդպիսի նշանակալի իրադարձությունը, բայց միևնույն ժամանակ հաստատել է, որ սոցիալական ցանցը քննարկում է եկամուտները մեծացնելու տարբեր եղանակներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին