Քաղաքական 13:46 10/07/2020 Հայաստան

Գագիկ Ծառուկյան. Լրջանալ ու աշխատել

«Հրապարակ»-ը հրապարակել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար  Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հայ ժողովուրդ

Ես պլանավորել էի մեծ ասուլիս, որպեսզի կարողանամ ուղիղ պատասխանել բոլոր հարցերին։ Շատ հարցեր են կուտակվել, որոնք պետք է հնչեն և որոնց ես ուզում էի տալ ամենաանկեղծ պատասխանները։

Ցավոք, կյանքը իր շտկումները մտցրեց և ես, ինչպես գիտեք, վիրուսով պայմանավորված՝ ունեմ առողջական խնդիրներ, գտնվում եմ բժիշկների հսկողության տակ և չունեմ մեծ լսարանի հետ շփման հնարավորություն։

Այդ պատճառով ես որոշեցի իմ ասելիքի գոնե մի մասը ներկայացնել այսպես։

·Ինչո՞վ էր պայմանավորված հունիսի 5-ի իմ ելույթը և արդյո՞ք ես գիտակցում էի, որ դրանից հետո իմ հանդեպ կսկսվի նման արշավ։

Իմ ողջ ելույթը երկրում ստեղծված իրավիճակը փայլուն պատկերացնող և դրանով խիստ մտահոգ մարդու ելույթ էր։ Ինձ մոտ կա հիմնավոր կասկած, որ իշխանությունը չի պատկերացնում պրոբլեմների իրական ծավալը։ Չի պատկերացնում, որ առաջիկայում մենք  ունենալու ենք 200-300 հազար նոր գործազուրկ, որ փակվում են տասնյակ հազարավոր բիզնեսներ, որ սնանկանում են բիզնեսի ամբողջական ուղղություններ, որ եթե այսօր չփրկենք, ապա վաղը դրանց վերականգնումը անհնար է լինելու։

Իմ կարծիքով՝ իշխանությունը լավ չի պատկերացնում, որ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մի քանի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ այս տարի կարող են չունենալ այդ հնարավորությունը և, հետևաբար, չունենալ իրենց ընտանիքները պահելու միջոցներ։ Խնդիրներ են առաջանալու և, արդեն իսկ առաջացել են խոշոր բիզնեսում՝ տասնյակ հազարավոր մարդկանց աշխատավարձի խնդիր է ծագելու։

Շատ ռեալ է բյուջեի մուտքերի թերակատարումը, որը ինչ-որ պահի կարող է անդրադառնալ բյուջետային համակարգի աշխատողների աշխատավարձերի և թոշակներ վրա, պետության այլ պարտավորությունների վրա։

Իմ ելույթը ամբողջապես այս խնդիրների  բարձրաձայնումն էր, ահազանգը, որ հիմա պետք է լուրջ աշխատել, որ ժամանակ չի կարելի կորցնել, որ վաղը ուշ կլինի։ Արդյո՞ք ես գիտակցում էի, որ իմ ելույթից հետո իշխանության ռեակցիան կլինի քրեական գործեր հարուցելը, ինձ  և իմ թիմակիցներին կալանավորելու փորձերը։ Ես դա համարում էի իշխանության հնարավոր ռեակցիաներից մեկը, բայց կարծում էի նաև, որ հնարավոր է՝ իմ ահազանգը  տեղ հասնի ու իշխանությունը տա այլ՝ լուծումներ գտնելու, խորհրդակցելու, քննարկելու ռեակցիա։

·Ասում են, որ իշխանությունը վախենում է Ծառուկյանից և դրա համար է նրա դեմ սկսվել արշավ։
Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք, առանց աշխատավարձ մնացած հարյուր հազարավոր մարդկանցից։ Պետք է վախենալ երեխայի ուտելիքի, շորի և դեղի փող չունեցող ծնողից։ Պետք է վախենալ բանկերում տոկոսների պատճառով տուն-տեղ կորցնող հարյուր հազարավոր մադկանցից։ Պետք է վախենալ հույսը կորցրած, ապրուստի միջոց չունեցողներից, տասնյակ հազարներով սնանկացած փոքր և միջին ձեռներեցներից։ Սա իսկապես վախենալու է։

Ես իմ քաղաքական գործունեությամբ շատ հաճախ եղել եմ խորը սոցիալական լարվածության մեջ գտնվող լայն զանգվածների և իշխանության միջև բալանսավորող, մեղմացնող կամուրջ։
Այսօր, սիրելի՛ ժողովուրդ, իմ նպատակը իրավիճակը ձեզ շիտակ ներկայացնելն է։

Ցանկացած խելոք իշխանություն, որ կանգնած է սոցիալական ճգնաժամի շեմին, ո՛չ թե ժողովրդի համար շոու կկազմակերպեր՝ Ծառուկյանին կալանքի սանկցիա տալու էս ամբողջ ներկայացումները բեմադրելով, այլ էդ նու՛յն ժողովրդի համար կփորձեր վաղվա օրն ապահովել՝ նու՛յն Ծառուկյանի կարողություններն ու կապերն օգտագործելով հանուն մեր պետության զարգացման։ Հիմա ամբողջ աշխարհում ուժերն են հաշվում, չեղած հզորություններ են ստեղծում, իսկ իրենք դրած՝ եղած հզորություններն են քանդում։

·Ասում են, որ ես հոռետեսական գույներով եմ ներկայացնում իրականությունը, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ։

Եթե մի քանի համալսարան ավարտած տնտեսագետները կամ փափուկ աշխատասենյակներում նստած նոր պաշտոնյաները հանգիստ ասում են, որ Հայաստանում կարող է լինել երկնիշ տնտեսական անկում, ապա ես ամեն օր անձամբ շփվում եմ մարդկանց հետ և նրանցից գիտեմ իրականությունը։ Ես գիտեմ, որ երկնիշ տնտեսական անկումը կես միլիոն սոված մարդն է, որը կորցնելու էլ ոչինչ չի ունենալու։ Տուն, տեղ, բիզնես, հող ամեն ինչ կորցրած է լինելու։

Ի՞նչ  է անում պետությունը աշնանացանին նախապատրաստվելու համար։ Համաճարակից հետո բոլոր երկրներում պարենային անվտանգության խնդիր կա: Եթե մենք տապալենք աշնանացանը, ուտելու բան մեր երկրում չի  լինելու, ամեն մեկը իր համար է պահելու սննդամթերքը։
Վաղը-մյուս օր գալու է խաղողի մթերման ժամանակը. պետությունը գիտի՞, որ գինու և կոնյակի սպառումը մինչև 60-70 տոկոս անկում ունի։ Մթերող գործարանները ո՛չ փող ունեն, ո՛չ էլ տեղ՝ նոր մթերումների համար։ Իշխանությունը հասկանո՞ւմ է, թե դա ինչ սոցիալական լարվածության է բերելու։

· Ի՞նչ եմ արել ես տնտեսության վիճակը լավացնելու, աշխատատեղեր ստեղծելու համար։

Արել եմ ինձնից կախված ամեն ինչ։ Արել եմ այն, ինչը ոչ ոք չի արել։ Սակայն բազմաթիվ ծրագրեր վերջին երկու տարում կասեցվել են, չեղարկվել կամ մնացել են կիսատ։ Թվարկեմ այն կառույցների, այն ձեռնարկությունների ցանկը, որոնք իշխանությունը թույլ չի տալիս շարունակել, սկսել, շահագործել, բացել։

Երևանում կասեցված է Կեմպինսկի հյուրանոցի շինարարությունը։  Քուվեյթի թագավորական ընտանիքի ներկայացուցչի հետ համատեղ ներդրումային ծրագիր էր` 100 մլն դոլարից ավելի։
«Արմօյլ» գործարանը, որը աշխատանքով պիտի ապահովեր Եղվարդի և հարակից բնակավայրերի բնակիչներին։

Մյուս խոշոր պրոյեկտը «Արսիլիցիումի» գործարանի նախագիծն էր։ Արժենալու էր մոտ 1 միլիարդ դոլար, ունենալու էր մոտ 3000 աշխատատեղ։ Արհեստական քաշքշուկների, խոչընդոտների պատճառով արաբ ներդրողները հիասթափված հեռացան։

Բամբակի գործարանը, որը միջազգային խոշոր պրոեկտ էր, շատ հեռանկարային, պիտի ապահովեր հարյուրավոր աշխատատեղեր։ Բայց արդեն մեկ տարի է՝ գործընթացը արհեստական ձգձգվում է։

Աբովյան քաղաքում աննախադեպ սոցիալական բնակարանաշինության ծրագիրը՝ մոտ 2000 ընտանիքի համար գերմատչելի բնակարան ձեռք բերելու հնարավորություն։ Նախատեսված էր, որ ամսական վճարելով մոտ 65 հազար դրամ, երիտասարդ ընտանիքը կդառնար բնակարանի տեր։ Նման պայմաններով նման ծավալի սոցիալական բնակարանաշինական ծրագիր Հայաստանում չի եղել։ Տարբեր կարգի չինովնիկների պատճառով մեկ տարի է՝ ամեն ինչ կանգնած է, շինարարական աշխատանքներ չեն արվում։ Հազարավոր մարդկանց՝ մատչելի պայմաններով տուն ունենալու երազանքը այդ մարդիկ, այդ պաշտոնյաները գողացել են։

Ո՞ր մեկը թվարկեմ։ Աշխատատեղ ո՞նց պիտի բացվի՝ ներդրումներով, տուն ո՞նց են ստանում մարդիկ՝ շինարարությամբ, պետությանը ո՞նց են շատ հարկ մուծում՝ նոր գործարաններով, նոր հիմնարկներով։ Հիմա իշխանությունն ամեն կերպ խանգարում է, ամեն կերպ խոչընդոտում է։ Ես այս մարդկանց չեմ հասկանում։

· Ասում են, որ ես համաճարակի դեմ պայքարի տապալման մեջ մեղադրում եմ իշխանությանը։
Համաճարակի այս վիճակը, որը կա Հայաստանում, աղետ է։ Ամոթ է այս փոքր երկրում նման իրավիճակ ունենալը։ Սխալը սխալի հետևից է թույլ տրված։ Եվ եթե մենք դեռ չենք հասել ողբերգության, միայն ու  միայն մեր բժիշկների և ժողովրդի մի մասի շնորհիվ է, որ ուշադիր են, միմյանց օգնող, միմյանց հասնող։

Առողջապահության նախարարն ուրախանում է իմ ու իմ ընտանիքի դեմ սկսված արշավով, ժամանակ ունի՝ դրա մասին խոսում է։ Հարյուրավոր, վերջը չերևացող մահերի մեղավորություն ունես դու, և դեռ ֆեյսբուքում էժան հումոր անելու ժամանակ ու տրամադրությու՞ն ունես։ Սա լրիվ ուրիշ պատմություն է։

Իմ հանձնարարությամբ կուսակցությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հատ-հատ հավաքում, վերլուծում է  թույլ տված սխալները, որոնք առողջություն ու կյանք են արժեցել ու արժենում մեր ժողովրդի համար։ Մենք չգիտենք վաղը մարդկանց առողջության  վրա ինչ հետևանքներ է ունենալու այս վարակը։ Ջահելների վրա, երիտասարդ մայրերի վրա։ Մեղքի զգացումից պետք է ձայններդ դուրս չգար, մինչդեռ տաքուկ աշխատասենյակներից Ծառուկյան եք քննադատում։

· Ասում են երկրում արդարություն է ձևավորված և հիմա ամեն ինչ արդար է։

Արդարությունը պրեմիանե՞րն են, որ իշխանությունն ինքն իր համար դուրս է գրում, իսկ մնացած ժողովուրդը հացի փող չունի։ Կորոնավիրուսի օրինակը բերեմ․ հաշվե՞լ եք, թե մարդու վրա ինչ է նստում բուժվելը՝ ուսուցիչը, դասախոսը, գյուղացին, միջին ընտանիքը ինչքան են վճարում։ Հաշվե՞լ եք՝ թեստը ինչ արժե, տոմոգրաֆիան ինչ արժե, դեղորայքն ինչ արժե։ Մարդիկ պարտք են անում, վարկ են վերցնում, որ վարակից մի կերպ բուժվեն, իսկ իշխանավորները իրենք իրենց պրեմիաներ են դուրս գրում և ապրում։ Սա՞ է արդարությունը։

Արդարությունն այն կլիներ, որ տանը բուժվող տասնյակ հազարավոր մարդիկ  պետության կողմից ապահովված լինեին դեղորայքով, մյուս անհրաժեշտ հետազոտություններով, մեկուսացման փուլում նվազագույնը սննդի գումար տրվեր։ Արդարությունն այն կլիներ, որ փակվող փոքր և միջին բիզնեսներին ռեալ աջակցության ծրագրեր լինեին, ոչ թե փոշիացվեր մի մեծ գումար։

· Հարցնում են, թե ինչո՞ւ ներդրումներ չկան Հայաստանում, և ես դրա մասին էլ իմ ելույթում խոսել էի։

Ո՞ր ներդրողը կգա Հայաստան։ Ով եկավ՝ արհամարհեցիք, նեղացան գնացին։ Մյուսը՝ տեսնելով քրեական գործերը, բանկային գաղտնիքի թուլացման օրենքը, գույքահարկի բարձրացումը, ինչո՞ւ պիտի գա Հայաստան ներդում անի, ռիսկի տակ դնի իր կապիտալը։ Կգնա ուրիշ երկիր։
Ռուսաստանի խոշոր կապիտալը՝ հայ լինի, թե այլազգի, ո՞նց կգա Հայաստան, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված են։ Էդ հերիք չի, հիմա էլ Նավալնի եք Հ1-ով խաղացնում։ Դրանից հետո ո՞վ կգա։ Իշխանության նոր պաշտոնյաները լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում ներդրումների բացակայություն։ Երևի բացատրել է պետք, որ չլինի ներդրում՝ չի լինի նոր աշխատատեղ, չի լինի աշխատավարձ, չի լինի բյուջե մուծվող նոր գումար, չի լինի զարգացում։ Ու կլինի մի բան՝ սոված, անհույս հարյուր հազարավոր մարդիկ։

· Ասում են, որ շատ երկրներում է այդպես ու միայն Հայաստանի խնդիրը չէ։

Ճի՛շտ են ասում, բայց իրավիճակից դուրս են գալու այն երկրները, որոնք այդ ուղղությամբ աշխատում են, միասնական են, խելք խելքի տված լուծումներ են գտնում։ Իմ ասածն էլ հենց դա՛ է։ Պետք է վերջ տալ բոլորին բոլորի դեմ թշնամացնելուն, անգրագետ պաշտոնյաներին պետք է փոխել բանիմացներով, պետք է գործ անել։ Պրոբլեմները մի օրվա չեն։ Հետո մի մոռացեք, որ բոլոր երկրները չեն կիսապատերազմական վիճակում, բոլոր երկրների վրա չի հարևանը ասում՝ կհարձակվեմ, կգրավեմ։

·Ի՞նչ եմ առաջարկում ես

Լրջանալ ու աշխատել։ Լսել խորհուրդներ, ուրիշների առաջարկները։ Դուրս գալ կաբինետներից, շփվել մարդկանց հետ։ Կարգավորել հարաբերությունները դաշնակիցների հետ։ Ով չի կարողանում աշխատել՝ պիտի գնա։

· Որո՞նք են իմ հետագա  քայլերը

Հենց առողջությունս ների՝ առաջին քայլը, որ պետք է անեմ, մեծ ասուլիս եմ հրավիրելու. շատ հարցեր կան, որոնք անպայման պետք է ստանան իրենց պատասխանները։ Ինձ հետ կապված ոչ մի հարց անպատասխան չպետք է մնա։

Հաջորդ քայլով ես դիմելու եմ Հայաստանի և աշխարհի հեղինակավոր տնտեսագետների, կառավարման փորձ ունեցող գործիչների՝ Հայաստանի համար հակաճգնաժամային լուծումների առաջարկներ մշակելու խնդրանքով։

Շատ կարևոր է որոշակի սոցիալական խավերի ուղիղ օգնության խնդիրը։ Ես պետք է հասկանամ հնարավորությունները, ռեսուրսները և կազմենք մարդկանց հասցեական օգնության ծրագիր։ Չի՛ կարելի մարդուն թողնել սոցիալական և առողջապահական ողբերգության առաջ։ Նման հանձնարարական ես արդեն տվել եմ իմ հիմնադրամին։

Ես հանձնարարություն եմ տվել՝ մշակել խոշոր ներդրումային ծրագրեր։ Երկիրն այս վիճակից դուրս բերելու համար խոշոր շրջադարձային ծրագրեր են պետք՝ մեծ կապիտալով, որոնք միանգամից մեծ թվով մարդկանց կապահովեն աշխատանքով։ Ես իմ անձնական կապերով և անձնական հեղինակությամբ կբանակցեմ ներդրողների հետ։ Իշխանություններից ոչ մի աջակցություն պետք չէ։ Միտումնավոր չխանգարեն՝ արդեն լավ է։

Շատ կարևոր է աշխատել հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ, փորձել հարթել չհասկացվածության և սառնության պահերը։ Բոլոր խողովակներով դա պիտի արվի. որպես ամենախոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավար, որպես անձ, որը լայն շփումներ ունի ռուսական քաղաքական, հանրային, գործարար վերնախավերի հետ, ես պարտավոր եմ դա անել։ Սա և՛ ազգային անվտանգության խնդիր է, և՛ հնարավոր ներդրումների և մեր հարյուր հազարավոր քաղաքացիների ամենօրյա խնդիրներին առնչվող հարց։

Այնպես որ շատ բան կա անելու, շատ-շատ։ Ու ամենակարևորը՝ երբեք չի կարելի պրոբլեմների ծավալից, դժվարություններից վախենալ։ Երբ անելիքդ գիտես, պատկերացնում ես, խնդիր ես դնում, ամենադժվար հարցն էլ կարող ես լուծել»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}