Բախվել են ավտոմեքենաներ
Հուլիսի 12-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․կան տուժածներ։ ԱԻ նախարարության հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» (վարորդ` Համբարձում Մ․), «Volkswagen Vento», «Toyota Camry»և«Mercedes-Benz E-Class»մակնիշներիավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Նունե Ա․, ծնված 1990 թ․ևԴավիթ Մ․, ծնված 2017 թ․) հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ