Թալիշից ու Մատաղիսից կանանց, երեխաներին, ծերերին տարհանել են
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն երեկ այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքներ:
Արցախի նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ, բնակիչների հետ հանդիպմանը, հատկապես Թալիշում ապրողները և Մատաղիսից որոշ ընտանիքներ, մտահոգություն հայտնելով Տավուշում տեղի ունեցող ռազմական գործողությունների առթիվ, խնդրել են ապահովության նկատառումներով կանանց, երեխաներին և ծերերին ժամանակավորապես տեղափոխել թիկունքային համայնքներ:
Հանրապետության Նախագահի հանձնարարականով՝ տարհանումը կազմակերպվել է: Տեղափոխված բոլոր անձինք կապահովվեն կացարաններով և սննդով:
«Հավելեմ, որ առաջնագիծը հարաբերականորեն հանգիստ է, իսկ Պաշտպանության բանակն ամբողջովին տիրապետում է իրավիճակին:
Հ.Գ. Մենք բոլորս Տավուշի սահմանապահների ու բնակիչների կողքին ենք: Ցավակցություններս Հայրենիքի պաշտպանության համար ընկած բոլոր հերոս տղաների հարազատներին»,-գրել է Վահրամ Պողոսյանը։