Էդմոն Մարուքյանը դիմեց պարետին
Ազգային ժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկով դիմեց պարետ Տիգրան Ավինյանին։ Նա նշեց, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք գտնվում են Ռուսաստանում, ԱՊՀ այլ երկրներում, ցանկանում են վերադառնալ, բայց իրենց ավտոմեքենաներով են ու չեն կարող վերադառնալ հայրենիք չարտերային թռիչքներով։
«Դիմում եմ պարետին՝ հնարավոր տարբերակներ գտնել Վրաստանի հետ, բանակցել, հնարավորություն տալ Հայաստանի քաղաքացիներին իրենց մեքենաներով մտնեն Վրաստան, անցնեն Հայաստան։ Խոսքը մեր այն քաղաքացիների մասին է, ովքեր իրենց շարժական գույքը չեն կարող թողել Ռուսաստանում կամ այլ երկրում։ Մարդիկ ուզում են վերադառնալ, որովհետև ուզում են լինել իրենց երկրում, երբ երկիրը ծանր վիճակում է, նաև իրենք են վատ վիճակում, աշխատանք չունեն»,- ասաց նա։
Է. Մարուքյանի խոսքով, 4 ամիս է այս խնդիրը չի կարգավորվում։
«Հույս ունեմ՝ մոտ օրերս կկարգավորվի պարետի, վարչապետի միջամտությամբ»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան