Ըստ Պապիկյանի, որոշ ճանապարհաշինական նախագծերի մրցույթների գործընթացները լավ չեն ընթանում
Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ 2020 թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ Կառավարության 2019 թ. դեկտեմբերի 26-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագծով առաջարկում են հատկացնում են 2 մլրդ 646 մլն դրամ 2019 թվականից սկսված սուբվենցիոն ծրագրերը շարունակելու համար:
«Խոսքը վերաբերում է 83 համայնքներում շուրջ 106 սուբվենցիոն ծրագրերին: Նշեմ նաև, որ դեռևս 2020 ապրիլի 23-ին 21 ծրագրերի ֆինանսավորման համար մեր կողմից հատկացվել է 405 մլն դրամ»,- հայտնեց նախարարը և հավելոց, որ այս տարի հաստատվել է 701 ծրագիր:
Նրա խոսքով, շինարարական աշխատանքների վճարման համար գումարը փոխանցվում է մարզպետարաններին, որպեսզի վերջիններս այն տրամադրեն համայնքներին:
Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ կան այնպիսի ծրագրեր, որոնք ֆիզիկապես 6 ամսվա ընթացքում հնարավոր չէ ավարտել, քանի որ ավարտը սահմանված է դեկտեմբերին և հաջորդ տարվա շինարարության համար բարենպաստ եղանակային պայմանների դեպքում միայն կարող են շարունակել:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նաև տեղեկացրեց, որ բացառությամբ մի քանի ճանապարհաշինական նախագծերի՝ մնացած բոլոր ծրագրերի մրցույթները լավ ընթացք ունեն:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան