Պետդուման օրինագիծ է ներկայացվել․ մինչև 4 միլիոն ռուբլի տուգանք կայքից տեղեկատվությունը չջնջելու համար
Պետդումայի Տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը և նրա առաջին տեղակալ Սերգեյ Բոյարսկին այսօր ներկայացրել են օրինագիծ, որը սահմանում է մինչև 4 միլիոն ռուբլու տուգանքների կայքի սեփականատիրոջ նկատմամբ, եթե վերջինս հրաժարվում է կայքից հեռացնել տեղեկատվությունը, ինչպես նաև մինչև 8 միլիոն ռուբլի տուգանք՝ ծայրահեղական նյութերի և մանկական պոռնոգրաֆիայի նյութերը չհեռացնելու համար։ Այս մասին գրում է Tass-ը։
Նշվում է, որ այս փոփոխությունները կատարվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, որը լրացվում է նոր հոդվածով:
Ըստ օրինագծի, եթե նման տեղեկատվության հեռացումը նախատեսված է օրենքով և չի հեռացվում, ապա քաղաքացիներին համար տուգանք է սահմանվում 50 հազարից մինչև 100 ռուբլու չափով, պաշտոնատար անձանց համար`200 հազարից 400 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար` 800 հազարից չորս միլիոն ռուբլի:
Կրկնման դեպքում պատժամիջոցները խստացվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին