Մեր մեքենաները մոտենալու խնդիր ունեն, որովհետև կրակի տակ են. ԱԻ նախարարը՝ Տավուշում հրդեհների մարման մասին
«Մեր խնդիրն այնտեղ բնակչության անվտանգության ապահովումն է և միաժամանակ հրդեհների և ավերածությունների վերացումը: Հրդեհներ եղել են արդեն»,-կառավարության նիստում հայտնեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով Տավուշի սահմանապահ գյուղերում հրետակոծությունների հետևանքների վերացման գործընթացին: Վերջինս տեղեկացրեց, որ քաղպաշտպանության զինվորները հրետակոծվող բոլոր գյուղերում են, աշխատում են բնակչության հետ:
«Մեր մեքենաները մոտենալու խնդիր ունեն, որովհետև կրակի տակ են: Այստեղ մենք ապահովում ենք գյուղերը հրշեջ մեքենաներով: Լրացուցիչ ուժեր ենք Երևանից ուղարկել, որոնք զբաղվում են միայն ավերածությունների վերացմամբ »,-տեղեկացրեց Ցոլակյանը և դժգոհեց որոշ լրատվամիջոցների աշխատանքից, որոնք ապատեղեկատվություն են տարածում:
Վարչապետի ճշգրտող հարցին ԱԻՆ նախարարը պատասխանեց, որ ճիշտ չի համարում զոհված ադրբեջանցի զինծառայողների լուսանկարների հրապարակումները և այլ ոչ նախընտրելի և սխալ լուրերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ դժվար է պարզել, թե սոցցանցերում ապատեղեկատվություն տարածողները Հայաստանի քաղաքացի են, թե օտարերկրյա:
Վարչապետը հավաստիացրեց, որ հանրության մեդիագրագիտությունը շատ մեծ տեմպերով զարգանում է և նրանք սկսում են տարբերել տեղեկատվությունն ապատեղեկատվությունից, նաև հանրային հակազդեցության միջոցներն են արդյունավետ:
Նրա խոսքով, պետք է քննարկել, թե ազգային անվտանգության առումով ինչ մարտահրավերներ են առաջանում և այդպիսի վերլուծական աշխատանքներ արվում են:
«Պետք է նայել, թե ինչպիսի քայլեր կան, որ կառավարությունը կարող է և պետք է ձեռնարկի այս առումով, բայց առանց առանցքային գծերն անցնելու»,- հայտնեց կառավարության ղեկավարը և շեշտեց, որ խոսքի ազատությունը և ժողովրդավարությունն առանցքային արժեքներ են, ինչը սակայն չի նշանակում, որ պետք է հրաժարվեն ազգային անվտանգությանը սպառնալիքներին հակազդելուց:
Հարակից հրապարակումներ`
- 4 օր է տանը և հիվանդանոցներում տեղափոխման սպասող հիվանդ չկա. Թորոսյան
- Հակառակորդը հետ է շպրտվել և նախնական տվյալներով տվել են զոհեր և վիրավորներ՝ կորցնելով տեխնիկա. Նիկոլ Փաշինյան
- Տավուշի մարզպետը կոչ է անում բնակիչներին պատսպարվել թաքստոցներում
- Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան
- Արցախի նախագահի խոսնակ. Հազարավոր կամավորականներ են դիմել Տավուշ մեկնելու ցանկությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան