Կիևից պատմաբանը հայտարարել է աստվածների ուկրաինական ծագման ու Նոյի ջրհեղեղի՝ Ուկրաինայի տարածքում լինելու մասին
Պատմաբան Սերգեյ Պոդդուբնին հայտարարել է աստվածների և մարգարեների «ուկրաինական ծագման» մասին: «Ուկրաինայի փառահեղ նախնիները» գրքից նրա մեջբերումները հրապարակել է Ուկրաինայի հրեական կոմիտեի տնօրեն Էդուարդ Դոլինսկին Facebook-ում: Այս մասին գրում է ՌԻԱ-ն։
Հրապարակման մեջ ասվում է, որ ոչ թե ուկրաինացիներն են աղոթում այլ մարդկանց աստվածներին և սրբերին, այլ ընդհակառակը, «ուկրաինացիների նախնիներն էին հին տեքստերում հիշատակված աստվածներն ու մարգարեները»:
«Նույնը վերաբերում է հույներին, որոնք իբր աշխարհին տվել են առասպելներ, հերոսներ և գիտություն: Իրականում նրանք ոչ մի կապ չունեն դրանց հետ: Սա մեր, ուկրաինացիների պատմությունն է», - ասվում է մեջբերման մեջ:
Բացի այդ, պատմաբանը պնդում է, որ Նոյի ջրհեղեղը տեղի է ունեցել հենց ժամանակակից Ուկրաինայի տարածքում, որտեղից, նրա կարծիքով, վերակենդանացել է երկրի վրա կյանքը: Պոդդուբնին նաև շեշտում է, որ ուկրաինացի ժողովուրդը «առնվազն երեք հազար տարվա պատմություն ունի»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան