Քաղաքական 20:02 21/07/2020 Հայաստան

Արթուր Վանեցյան. Բանակը հրաշալի լուծեց իր առջև դրած խնդիրը, նույնը չեմ կարող ասել քաղաքական իշխանության մասին

168.am-ը հարցազրույց է հրապարակել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ՝ անդրադառնալով վերջին օրերի  իրադարձություններին։

Հարց– Պարոն Վանեցյան, վերջին օրերի սահմանային լարվածության շուրջ նախնական գնահատականներ ունե՞ք։

Պատասխան– Նույնիսկ նախնական գնահատականների համար դեռ վաղ է։ Ես ուղղակի կվերահաստատեմ նախկինում իմ հնչեցրած գնահատականները, որ մենք ունենք փայլուն գեներալներ ու սպաներ, մոբիլ ու մարտունակ բանակ, որը հրաշալի լուծեց իր առջև դրած խնդիրը։ Այսօրվա բանակը բազմաթիվ մարդկանց երեք տասնամյակ տևած աշխատանքի արդյունքն է։ Մեր երկրում արդեն ձևավորվել են զինվորական դինաստիաներ՝ լավ կրթությամբ, բարձր պատրաստվածությամբ և բացառիկ հայրենասիրությամբ և ոգով։ Սա կհասկանա միայն նա, ով եղել է մարտական դիրքում, անցել զինվորական ծառայություն։ Սա հաղթող բանակի ոգի է։

Ցավոք, նույն չեմ կարող ասել դիվանագիտական հարթակում մեր պետության ձեռքբերումների մասով։ Բոլոր ուղղություններով ունենք միջազգային հանրության, գործընկեր պետությունների «կիսահայտարարություններ», ագրեսոր Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարության նշան դնող գնահատականներ։ Մինչդեռ գործ ունենք բացառիկ իրավիճակի հետ, երբ թշնամին երեսուն տարվա մեջ առաջին անգամ նման մասշտաբների հարձակում է գործել ոչ թե՝ Արցախի, այլ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների ուղղությամբ։

Եվ սա պետք է առիթ դառնար միջազգային հանրությանը փաստարկված ներկայացնելու և բացատրելու, որ Ադրբեջանը սպառնալիք է ոչ միայն՝ Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության, այլև՝ ողջ տարածաշրջանի համար։ Մինչդեռ ընդամենն օրերս Չմիավորված պետությունների բյուրոն, որի կազմում 120 պետություն են, հակահայ հայտարարությամբ հանդես եկավ, սա ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը, ի տարբերություն բանակի, տապալել է իր գործառույթների պատշաճ կատարումը։

Ուզում եմ նաև ընդգծել, որ հիացած եմ մեր ժողովրդի միասնությամբ ու համախմբվածությամբ, անցած օրերին բոլորս ականատես եղանք, թե ինչպես է հայությունը մի բռունցք դառնում ընդդեմ թշնամու, իսկ Հայաստանի ընդդիմությունն արտաքին վտանգի դեպքում՝ միավորվում պետության շուրջ՝ այդ ընթացքում շարունակելով թիրախ լինել իշխանական ֆեյքերի և ֆեյքերի գործառույթ իրականացնող որոշ պետական պաշտոնյաների կողմից, որոնք արտաքին թշնամուն թողած՝ նույն այդ օրերին զբաղված էին երկրի ներսում թշնամիներ փնտրելով և այլ տափակաբանություններով։

Հարց– Այս օրերին ականատես եղանք ազգային անվտանգության մի շարք սպառնալիքների՝ մեր զինվորականների անձնական տվյալների արտահոսքից՝ մինչև պետական կայքերի դեմ հակերային հարձակումներ, ազգաբնակչության շրջանում խուճապ տարածող sms հաղորդագրություններ, և այլն,  ինչո՞ւ համակարգն այս աստիճան թերացավ։

Պատասխան– Դեռ ժամանակ կունենանք վերլուծելու, թե ինչու համակարգը թերացավ։ Դուք թվարկեցիք թերացումների միայն երևացող կողմը, որն ամբողջական պատկերի մի փոքր մասն է ընդամենը։ Իսկ թերացման պատճառն առավել քան ակնհայտ է։

Իրեն հնազանդ ԱԱԾ ունենալու համար Նիկոլ Փաշինյանը քանդեց տարիներով կայացած համակարգը, ստեղծեց մի իրավիճակ, երբ ոլորտի պրոֆեսիոնալներն ու կենսագրություն ունեցող սպաները սկսեցին լքել այն, դրա համար էլ ունենք այս պատկերը։ Անշուշտ, ԱԱԾ-ում այսօր էլ շատ պրոֆեսիոնալ կադրեր կան, բոլորն իմ նախկին կոլեգաներն ու ներկայիս ընկերներն են և իրենց ուսերին են պահում համակարգը, բայց երբ առողջ ու գործող օրգանիզմին օտար ու պրոցեսներից անտեղյակ «գլուխ են փոխպատվաստում», միշտ այսպես է լինում՝ հատկապես այնպիսի փակ ու հիերարխիկ համակարգերի դեպքում, ինչպիսին ԱԱԾ-ն է։

Ընդհանուր առմամբ, տավուշյան դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի համար թիվ մեկ առաջնահերթությունն անվտանգու­թյունն է, և այդ ուղղությամբ հսկայական աշխատանք ունենք անելու։

Ուզում եմ շեշտել, որ անվտանգության գաղափարը չի սահմանափակվում միայն զինված ուժերի մարտունակությամբ։ Ազգային անվտանգությունն ապահովվում է մի շարք ուղղություններով գրագետ, նպատակային, մշտական և հետևողական աշխատանքով։ Այս հարցերում մենք սխալվելու իրավունք չունենք։ Եվ դաշնակիցների հետ անկեղծ և վստահելի հարաբերություններն ամենակարևոր գործոններից մեկն է։

Եվ ես, ցավոք, տեսում եմ, որ այս ու մի շարք այլ ուղղություններով թույլ են տրված սխալներ։ Չի կարելի անվտանգության ապահովման ողջ ծանրաբեռնվածությունը թողնել միայն բանակի վրա։ Երբ իշխանությունն աշխատանքի մյուս ուղղություններում ունենում է սխալներ, ապա բանակի վրա ծանրաբեռնվածությունն էապես մեծանում է։

Հարց– Դաշնակիցներ ասելով՝ հայ–ռուսական հարաբերություններում առկա  լարվածությո՞ւնը նկատի ունեք։

Պատասխան– Ոչ միայն։ Ներհասարակական մթնոլորտից սկսած՝ մինչև տնտեսական քաղաքականություն, ունենք լուրջ խնդիրներ։ Գեներալների և բանակի հրամկազմի վարկաբեկման արշավներից՝ մինչև զրո կետից բանակցություններ սկսելու անխոհեմ հայտարարությունները։ Պահի տակ արված, չհաշվարկված հայտարարությունները, որոնք վերաբերում էին ոչ միայն՝ մեզ, այլև՝ մեզ բարեկամ երկրների շահերին։

Աջ ու ձախ քրեական գործերի հրահանգներից՝ մինչև քաղաքական ընդդիմախոսների  դեմ արշավները։ Բազմաթիվ գրագետ և փորձառու կադրերի պետական համակարգից հեռացնելու խնդրից՝ մինչև անգործունակ նորերով ողջ պետական համակարգը լցնելը։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա Հայաստանում նկատելիորեն աշխուժացել են այդ հարաբերությունների դեմ աշխատող խմբավորումները։

Թե՛ որպես քաղաքական կուսակցության ղեկավար, թե՛ որպես ԱԱԾ գեներալ՝ ես այն կարծիքին եմ, որ այդ ուժերը սպասարկում են այլ պետությունների շահեր։ Հայ-ռուսական հարաբերությունների վատացման մեջ Հայաստանը չունի որևէ շահ։ Այնպես, ինչպես Ռուսաստանը։ Շատ կարևոր է, որ նման փորձերը, նման միտումները ստանան հանրային գիտակցված կոշտ հակահարված։ Քաղաքական ուժերի և հասարակության հասունությունը կարևոր գործոն է՝ 5-րդ շարասյանը զսպելու և չեզոքացնելու համար։

Հարց– Վերջերս հրապարակվեց Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը։ Կներկայացնե՞ք Ձեր նկատառումներն այս կարևոր փաստաթղթի մասին։

Պատասխան– Ես, հավանաբար, այն քչերից եմ, ով այդ փաստաթուղթը մանրամասն ուսումնասիրել է։ Եվ իմ հստակ գնահատականը հետևյալն է. այն իր որակով չի կարող կոչվել Ազգային անվտանգության ռազմավարություն։ Այդ փաստաթուղթը ցույց է տալիս այն ողբերգական հեռավորությունը, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները գտնվում են իրականությունից դուրս։ Փաստաթղթի ավելի մանրամասն, առարկայական  վերլուծությունը կանենք ավելի հանդարտ պայմաններում։ Հիմա, երբ սահմանին պատերազմական գործողություններ են, դրա համար հարմար պահը չէ։

Բայց դա շատ կարևոր փաստաթուղթ է, և չի կարող լինել այդքան թերի և այդքան անհստակություններով լի։ Ազգային Անվտանգության ռազմավարություն կոչվող փաստաթուղթը նման էր 2019 թվականին Ստեփանակերտում վարչապետ Փաշինյանի՝ 2050 թվականի ձեռքբերումների մասին ունեցած ելույթին՝ պարզունակ, առանց հստակությունների, առանց հաշվարկների, առանց ռիսկերի գնահատման։

Իրականությունը լրիվ ուրիշ լրջության և ուրիշ որակի մոտեցում է պահանջում։ Նման օրինակներ կարելի է շատ բերել, և այն, ցավոք, իր ամբողջական որակով՝ համապատասխանում է այսօրվա իշխանության որակին։

Հարց– Իսկ ռիսկերի գնահատման տեսակետից ի՞նչ վտանգներ եք տեսնում։

Պատասխան– Ես ճիշտ չեմ համարում հանրությանն անընդհատ նեգատիվ տրամադրություններ հաղորդելը, վտանգներ և ռիսկեր հրամցնելը։ Ես իմ խնդիրն եմ համարում լուծումներ առաջարկելը։

Թե՛ «Հայրենիք» հիմնադրամը, որը զբաղված է փորձագիտական վերլուծություններով և ծրագրային մշակումներով, թե՛ «Հայրենիք» կուսակցությունը, որն ակտիվ քաղաքականությամբ է զբաղվում, դնում են խնդիր՝ մեր հանրությանն առաջարկել լուծումներ։ Մյուս քաղաքական ուժերի հետ ձևավորել միասնական գործողությունների ճանապարհային քարտեզ։

Այս ամենի հիմքում դրվում է նպատակ՝ երկիրը հեռու պահել արկածախնդրությունից, էապես բարձրացնել անվտանգության մակարդակը, մշակել նոր տնտեսական քաղաքականություն, մոբիլիզացնել մեր ներքին բոլոր ռեսուրսները՝ դիմակայելու համար մարտահրավերներին և երկիրը թռիչքային զարգացման տանելու։ Խաղաղություն ունենալու համար պետության նկատելի զարգացումը, ուժեղացումը հրամայական է։

Անկախ քաղաքական վիճակից և քաղաքական իշխանության լրջությունից՝ բանակը կատարել և կատարելու է իր գործը, դրանում ոչ մի կասկած, բայց ռազմավարական խնդիրները քաղաքական հարթության մեջ են։ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական լրջությունն օրվա հրամակայանն է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:42
Համենայն դեպս, հաջորդ անգամ պետք է ավելի ուշադիր լինենք.Փաշինյանը՝ բնակավայրերի ցուցակները կազմելու մասով
«Եթե սխալվում եմ, թող պարոն Սանոսյանն ուղղի, բայց այստեղ ոնց որ Երվանդաշատ, Բերդակ, Լեռնագոգ, Վանանդ, Արգինա, Քարակերտ բնակավայրերը...
Աղբյուր` Panorama.am
12:13
2024-ի առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 3-ը, Փաշինյանը շփոթել էր օրերը
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից:
Աղբյուր` Panorama.am
12:03
Շատ վատ է, որ չենք ստացել այդ ազդակները և թույլ ենք տվել, որ ծավալն այդքան մեծանա.Նիկոլ Փաշինյան
«Ընդորում, սա էլի մեր կարգավորման և վարչարարաության պրոբլեմներն է ի ցուց դնում, որովհետև սա նշանակում է, որ մենք հենց պրոբլեմը ծագելու...
Աղբյուր` Panorama.am
11:42
Արթիկում որդին ծեծի է ենթարկել 70-ամյա հորը, որը հիվանդանոցում մահացել է
Արթիկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Խմած որդին ծեծելով սպանել է հորը։ Ոստիկանությունից մանրամասնում են՝ նոյեմբերի 26-ին ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
11:30
Լավրովի պատճառով երկրները բոյկոտում են Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովին
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության` ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարական համաժողովի մասնակցելու նպատակով Սկոպյե են...
Աղբյուր` Panorama.am
11:27
Բռնագաղթած թոշակառուները կստանան նաև հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների թոշակները
«Նախագծի նպատակը ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կենսաթոշակի իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է»,-կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:26
Արցախահայությանը հուզող հարցերի քննարկման համար ձևավորվել է խումբ
ԱՀ Փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը տեղեկացնում է՝ ​Արցախի Հանրապետության փաստաբանների պալատը,Հայաստանի Հանրապետության փաստաբանների...
Աղբյուր` Panorama.am
11:21
Հերթական միջադեպը՝ «Երևան սիթի»-ում. բժիշկները պայքարում են սուպերմարկետի բաժնի պատասխանատուի կյանքի համար
SHAMSHYAN.com-ը գրում է, որ կասկածյալների մեջ անչափահասներ են և սուպերմարկետի հսկիչ-խորհրդատուն
Աղբյուր` Panorama.am
10:56
Այսօր կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները
Այսօր նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուսթաֆաևի հանդիպումը։ Սահմանազատման հարցերով պետական...
Աղբյուր` Panorama.am
10:22
Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org
Խորհրդային տարիներին Արցախում խոչընդոտում էին ադրբեջանցի հետազոտողներին աշխատել
Աղբյուր` Panorama.am
10:16
Արարատ Միրզոյանը շփվել է Դեվիդ Քեմերոնի հետ
Հյուսիսային Մակեդոնիայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում  Արարատ Միրզոյանը շփվել է բրիտանացի գործընկեր  Դևիդ Քեմերոնի...
Աղբյուր` Panorama.am
10:05
էդ քերոբյանական մոդելները թարգել է պետք. Արամ Սարգսյան
«Խնդիրը նրանում է, որ մենք պետք է հակադրվենք դրան, դրանով լրացուցիչ հնարավորություններ ստանանք սպառազինություն ձեռք բերելու, ...
Աղբյուր` Panorama.am
09:57
Գազայում ևս մեկ օրով կերկարաձգվի հրադադարը
Գազայում հրադադարի երկարաձգման մասին հայտարարվել է վերջին պայմանավորվածության ժամկետի ավարտից 20 րոպե առաջ"
Աղբյուր` Panorama.am
09:41
Շարմազանով. Ակտիվացել է «Նիկոլը Սերժի նախագիծն է» ուղղորդված զառանցանքը
«Մարազմ է, երբ Սերժ և ՀՀԿ մերժողներն այսօր մեզ մեղադրում են Նիկոլին բերելու մեջ։ Վերջին ամսվա ընթացքում ակտիվացել է «Նիկոլը Սերժի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը կտոնի իր 85- ամյակը
Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը կտոնի իր 85-ամյակը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հոբելյանական համերգի...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Փաստ». Բավական թեժ պայքար է ընթանում ՔՊ-ի քաղաքական դպրոցի կոորդինատորի հաստիքի համար
 «Փաստ». Բավական թեժ պայքար է ընթանում ՔՊ-ի քաղաքական դպրոցի կոորդինատորի հաստիքի համար «Փաստ» թերթը գրում է....
Աղբյուր` Panorama.am
09:23
«Ժողովուրդ». Ինչու՞ նիստը չի կայացել նախօրեին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:22
Հայաստանում արտադրվող կարտոֆիլի 30 տոկոսը թափվում է. Գյուղատնտես
Մինչ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կոչ է անում  տնտեսվարողներին գտնել այլ շուկաներ, գյուղատնտես Հարություն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Փաստ». Մի՞թե պայթյունից զոհվածների ընտանիքներին, վիրավորվածներին չպետք է հատուկ մոտեցմամբ դրամական փոխհատուցում տրվեր
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ու նաև դրան շաղկապված բռնի տեղահանության...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Հանդիպումը տեղի է ունենալու Իջևանի ու Ղազախի սահմանի հատվածում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի՝ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Հայաստանի պատմության մեջ այսչափ քաղբանտարկյալներ չենք ունեցել
«Փաստ» թերթը գրում է. «Գնալով ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում Հայաստանում այլակարծության հանդեպ իշխանությունների...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Իրավապահները արդյոք մինչև վերջ կգնա՞ն և պատասխանատվության կկանչե՞ն ՔՊ-ական պատգամավորի թոռանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգում ներքին տարաձայնություն է ձևավորվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Բարձրացվում են դատարաններ դիմելու համար վճարվող պետական տուրքերը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի»...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Փաստ». Շուկայում մատակարար ընկերությունների քանակը ՀԷՑ-ի ֆինանսական արդյունքների վրա որևէ ազդեցություն չունի
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Փաշինյանը և նախարարները կգնան ԱԺ՝ եկող տարվա բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ ՔՊ-ական պատգամավորները կհավաքվեն՝ խմբակցության նիստի: ArmLur.am-ը գրել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում երազում են, որ Հայկուհի Հարությունյանը չվերընտրվի այդ պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմում դժգոհություններ կան կառույցի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Ջալալ Հարությունյանի գործով բոլոր կողմերը միջնորդություն են ներկայացրել դատարան
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով բոլոր կողմերը միջնորդություն են...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ի՞նչ է ասել Սամվել Բաբայանը քննիչ հանձնաժողովի նիստում
«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում երեկ հյուրընկալվել էր Արցախի...
Աղբյուր` Panorama.am
08:48
Մահացել Է Հենրի Քիսինջերը
100 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, դիվանագետ Հենրի Քիսինջերը, հաղորդում Է Reuters-ը: «Հենրի Քիսինջերը մահացել է...
Աղբյուր` Panorama.am
08:33
Չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական կեցվածքին, ՀՀ-ն փոխանցել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպումը կայացել է ք. Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին
16:51 28/11/2023

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}