Իրավունք 18:03 21/07/2020 Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով տուժողի ներկայացուցիչը բացարկ հայտնեց մեղադրող կողմին

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանն այսօրվա նիստում բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազներին՝ Պետրոս Պետրոսյանին ու Գևորգ Բաղդասարյանին։

«Գտնում ենք, որ սույն գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները չեն կարող մասնակցել գործի քննությանը և պետք է հեռացվեն վարույթից»,-ելույթն այսպես սկսեց Ասլանյանը՝ ավեռլացնելով, որ տուժողի նկատմամաբ քրեադատավարական խախտումներ են եղել։

Է. Ասլանյանը ներկայացրեց բացարկի հիմնավորումները, ըստ որոնց, իր պաշտպանյալը՝ Սերգեյ Եղիազարյանն ընդգրկվել է դատակոչի ցուցակում միայն 2018թ օգոստոսին կազմված տուժողի լրացուցիչ հարցաքննության արձանագրության հիման վրա։

Նա ընդգծեց, որ քննվող գործի նյութերում ու մեղադրական եզրակացության մեջ ներառված չեն 2008թ մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով որպես  տուժող Եղիազարյանի հարցաքննությունների,  բացատրությունների, ցուցմունքների արձանագրությունները, ուժող ճանաչվելու մասին որոշումը, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը և հարուցված վարույթի շրջնակում այլ դատավարական գործողությունների մասին ապացույցները։

Ասլանյանն ասաց, որ Ս. Եղիազարյանը մեղադրական եզրակացությունում ներառված նյութերին ծանոթանալու հնարավորություն չի ունեցել, քանի որ նրան նյութերը չեն տրամադրվել։
«Նախաքննության օրինականությանը հետևելու պարտականությունն իրականացրել է ու մեղադրական եզրակացությունը հաստատել է դատախազ Պետրոսյանը»,-ասաց նա։

Փաստաբանի խոսքով, ներկայացված խախտումների պատճառով տուժող Ս. Եղիազարյանը զրկվել է 2008 թ. մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ որպես տուժած անձ աջակցություն ստանալու հնարավորությունից, քանի որ աջակցության ստանալու համար ներկայացվելիք թղթերի ցանկում պետք է լինի առողջությանը հասցված ծանր կամ միջին ծանրության վնասվածքի բնույթը հաստատող դատաբժշկի փորձաքննության եզրակացությունը, ինչպեսդ նաև տուժող ճանաչելու որոշումը։

«Սակայն դրան չկան գործի նյութերում, ընդգրկված չեն մեղադրական եզրակացության մեջ և չեն տրամադրվում»,-ասաց նա։

Ասլանյանի խոսքով, խախտումների մասին տեղյակ է եղել դատախազը, սակայն քայլեր չի ձեռնարկել օրինականության վերականգնման համար, անտեսել է տուժողի իրավունքների պաշտպանությունը, թույլ է տվել կանխակալ քննություն, ինչն էլ բացասական ազդեցություն է թողնում տուժողի օրինական շահերի պաշտպանության համար։

Նա խնդրեց բավարարել միջնորդությունը։

Գործով մեկ այլ տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ասաց՝ Ասլանյանից նման բան սպասելի էր, քանի որ պաշտպանում է ամբաստանյալների շահերը։

Դատավորի նկատողությունից հետո, ԱՍադարյանը վերադարձավ իրավական դաշտ, ասաց՝ չնշվեց այնպիսի հիմք, որը թույլ կտա ասել, որ դատախազներն ունեցել են կանխակալ վերաբերմունք։
Սարգիս Քլոյանն էլ առարկեց միջնորդությանը, ասաց՝ «Ո՞ւր էիք 12 տարի»։

Պաշտպանական կողմից խոսեց Հայկ Ալումյանը։

«Կարելի է եզրակացնել, որ կառավարության որոշումից օգտվելու համար, ըստ որի մարտի 1-2-ի իրադարձություններից տուժած անձանց դրամական աջակցություն է տրամադրվում,  կան նախապայմաններ։ Այնտեղ նշվում է նաև տուժող ճանաչելու մասին որոշումը, բժշկական փորձաքննության եզրակացությունը։ Փաստորեն կա երրորդ չափանիշը, որը չկա որոշման մեջ։ Այն է՝ ի՞նչ դիրքորոշում ունի տուժող կողմն այս իրադարձությունների վերաբերյալ։ Այսինքն, եթե նրա դիրքորոշումն այն է այս քրեական գործով, որ եթե մարտի 1-2-ի մեղավորներն այդ դահլիճում չեն, իրական մեղավորները այսօր սկսած երկրի ղեկավարությունից մինչև ուրիշ տեղեր դիրքավորված անձինքն են...»,-Ալումյանի խոսքն ընհատեց դատավորն ու սպառնաց՝ սահմանփակել ելույթը։
Փաստաբանն էլ հակադարձեց, քաղաքական հայտարարություն չի անում, եթե մարդը նման դիրքորոշում ունի, զրկվում է կառավարության որոշմամբ սահմանված աջակցությունից։
«Այն, ինչ ներկայացրեց Ասլանյանը, փաստում է, որ այդ մոտեցումը իրականացվում է դատախազների միջոցով»,-ասաց Ալումյանը։

Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն էլ նկատեց, երբ գործը վարույթ է ընդունվել, իրեն թվում էր, որ միայն պաշտպանական կողմն է դժգոհ եղել ոչ ամբողջական ու ոչ օբյեկտիվ քննությունից, նախաքննության նյութերը չտրամադրելուց։

«Փաստերն եկան ապացուցելու, որ ոչ, այն մարդիկ, ովքեր ցանկանում են օբյեկտիվ իրականությանը վեր հանել, չեն կարող վստահել այս որակի նախաքննությանն ու դրա նկատմամաբ վերահսկողություն սահմանող դատախազին»,-ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով, Սաֆարյանի հայտարարությանը, թե այդ տուժողից նման բան սպասելի էր։
Պողոսյանը նկատեց, խմբավորումների բաժանման անթույլատրելի գործողությունը գալիս է հենց սկզբից, ինչն անթույլատրելի է։
«Ոչ մեկ չի մտածում, որ տուժողի գործողությունները միտված են իր իրավունքների պաշտպանությունն է։ Դրա մեղավորը, հարգելի դատարան, հանդիսանում են դատախազները, քանի որ խնդիրները չեն վերավրել նախաքննության փուլում ու գործն ուղարկել են դատարան»,-ասաց նա՝ միանալով միջնորդությանը։
Դատախազ Պետրոսյանն ասաց, միջնորդությունը հակասություններ է պարունակում է, օրինակ, ասում են, գործի նյութերը չեն ստացել, բայց ասում են՝ սա, սա, սա գործի նյութերում չկան։
Դատախազն ասաց, տուժողի կարգավիճակ ունեցող, միջին ու ծանր վնասվածք ստացածները ստացել են աջակցությունը, ասաց՝ հատուցում տրամադրողը իրենք չեն։

«Որևէ խտրական, կանխակալ վերաբերմունքի մասին խոսք լինել չի կարող»,-ասաց Պետրոս Պետրոսյանը։

Դատախազ Գևորգ Բաղադասարյանն էլ նշեց, որ միջնորդությունն առիթ էր տարբեր հայտարարություններ անելու համար, իրենք որևէ կապ չունեն աջակցության տրամադրման հետ։
«Ներկայացված միջնորդությունը իրականության հետ կապ չունի, մեղմ ասած հիմնավոր չէ։ Միջնորդության հեղինակը փորձում էր խաբել։ Առիթ էր պաշտպանության կողմից խոսել այնպիսի հանգամանքների մասին, որոնց մասին արդեն խոսվել է։ Մենք կրկին հանգեցինք այն եզրակացության, որ պետք է սահմանափակել պաշտպանական կողմի իրավունքները»,-ասաց դատախազ Բաղդասարյանը։

Փաստաբան Հայկ Ալումյանը հիշեցրեց, պայմանավորվել են չօգտագործել «խաբում է», «ստում է», եթե բան է փոխվել, իրենք պետք է իմանան, քանի որ իրերն իրենց անուններով կոչելու անհրաժեշտություն է լինում, ստիպված են սահմանփակել իրենց բառապաշարը։

«Դատախազությունը եթե փաստարկ չի ունենում, սկսում է պիտակավորել։ Հիմա տուժողին են պիտակավորում»,-ասաց Ալումյանը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի այսօր։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:42
Բեռլինի պաշտպանական նշանակության գործարանում բռնկված հրդեհից վտանգավոր ծուխ է բարձրանում
Բեռլինում գտնվո Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով թունավոր ծուխ է...
Աղբյուր` Panorama.am
16:36
Այստեղ դասախոսության ժամ չեմ սկսելու. Դատախազը՝ ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության հարցին ի պատասխան
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը դիմեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, թե կարո՞ղ է այս...
Աղբյուր` Panorama.am
16:31
Հայաստանում ովքե՞ր և ինչպե՞ս են ցանկանում լռեցել բնապահպաններին, լրագրողներին
«2018-ից ի վեր, կարող եմ ասել, որ Հայաստանում ավելացել են դեպքերը, երբ բնապահպանական ռիկսերի մասին բարձրաձայնող մարդկանց նկատմամբ դատական...
Աղբյուր` Panorama.am
16:06
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից երկրի տնտեսությունը ներսից պայթեցնելու պարտադրված քայլ է. Նաիրի Սարգսյան
Կառավարությունը վերջին նիստում տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելու մասին որոշում ընդունեց։...
Աղբյուր` Panorama.am
16:04
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ԱԱԾ է ուղարկել։ Ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:33
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Հայաստանի դեմ ագրեսիայի մասով, 44-օրյա պատերազմի հետ կապված, երկու վարույթ ունենք, ՔԿ-ն ևս մեկ վարույթ է նախաձեռնել բռնի տեղահաման հետ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
15:10
«Եթե մնա Նիկոլը...»
Ակցիա՝ տարբեր շրջաններում
Աղբյուր` Panorama.am
14:49
Իրանի իշխանություններն աջակցել են ԲՈւՀ-երի՝ ԱՄՆ-ից հեռացված ուսանողներին ընդունելու որոշմանը
Իրանի փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին պաշտպանել է ամերիկյան և եվրոպական համալսարաններից պաղեստինամետ գործողությունների պատճառով հեռացված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։ «Քաշի մասին մտածելը շատերի...
Աղբյուր` Panorama.am
13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսացանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}