«Չպետք է հիմա շատ հանգիստ զգանք, բոլոր ճակատներից վտանգ կա». Կիրո Մանոյան. 168.am
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը չի կարծում, թե սահմանին Ադրբեջանի գործողություններն այս փուլում ավարտվեցին:
«4 օրվա մեջ 2 անգամ Ադրբեջանի ՊՆ փոխնախարարը և Նախիջևանում իրենց զորքերի հրամանատարը գնացել են Թուրքիա, հանդիպումներ են ունեցել: Սա ինչ-որ ծրագրի մասին է խոսում: Չի նշանակում՝ անպայման վաղը պետք է անեն այն, ինչ պետք է անեն, բայց ինչ-որ բան դավադրում են: Առնվազն չպետք է հիմա շատ հանգիստ զգանք, թշնամին ինքն է նաև հուշում, որ բոլոր ճակատներից վտանգ կա»,- հաղորդմամբ՝ 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է նա:
Նրա խոսքով՝ արտաքին ճակատում ընդհանրապես այս փուլը չի ավարտվել. «Այսինքն՝ քարոզչական, քաղաքական գրոհը, որ սկսել է Ադրբեջանը, և հակագրոհը, որ հայությունն է ցուցադրում, դա ընդհանրապես չի ավարտվել, և կարծում եմ՝ դեռ երկար կշարունակվի»:
Կիրո Մանոյանն ընդգծել է՝ մտահոգիչը Թուրքիայի հետ խնդիրներն են. «2016թ. ապրիլյան պատերազմին Ադրբեջանը պաշտպանության նախարարին ուղարկեց Մոսկվա, և մենք արդեն ունեցանք քառօրյա, զինադադար հաստատվեց: Այս դեպքում ոչ միայն Մոսկվա չուղարկեցին, 2 անգամ ուղարկել են Անկարա, և, ի վերջո, հեռախոսով խոսել են ՌԴ պաշտպանության նախարարի հետ: Այսինքն՝ իրենք 2016թ.-ից 2020թ. արտաքին իրենց հարաբերություններում բավական բան են փոխել, սա էլ պետք է հասկանանք, սա չի կարող մեզ հանգստացնել, հատկապես՝ Թուրքիայի հետ իրենց խոսակցությունը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
- Թուրքագետ. Հանե´ք վարդագույն ակնոցները, հրաժարվե´ք անտեղի և անիմաստ խաղաղասիրությունից
- Քաղաքագետ. Հայ-ադրբեջանական «բանաձևային» պատերազմը ԱՄՆ Կոնգրեսում հասնում է իր բարձրակետին
- Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 43 կրակոց. ՊՆ
- Փայլանը՝ Թուրքիայի ԱԳ նախարարին․ «Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքը»
- Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայից կարելի է ակնկալել ցանկացած բացասական զարգացում