Կրթություն, գիտություն 11:46 28/07/2020 Հայաստան

Նունե Ամիրյան. Անհրաժեշտ է, որ լուծումը տրվի ի հօգուտ դիմորդների

«Ազգային օրակարգ» կուսակցության «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի նախագահ Նունե Ամիրյանն իր հոդվածում անդրադարձել է2020-2021 ուսումնական տարվա ընդունելության քննությունների, դրանց  հաջորդած բողոքի եւ պետական կառույցների արձագանքին։

«Ավարտվել են 2020-2021թթ. Ուսումնական տարվա ընդունելության քննությունները: Բուհական ընդունելության միասնական քննություններին մասնակցել է շուրջ 12 000 դիմորդ: Նրանցից մոտ 700-ը արժանանալով համեմատաբար բարձր միավորների զրկվել է (պայմանավորված բուհերի ընդունելության կարգի փոփոխությամբ) հայտագրված մասնագիտությունների առաջնահերթությամբ բարձրագույն կրթություն ստանալու իրենց իրավունքից:

ԿԳՄՍ նախարարության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրի) կարգը» հաստատվել է 2020 թվականի մայիսի 21-ի N 826-Ն որոշմամբ, որը ՀՀ վարչապետը ստորագրել է մայիսի 25-ին և ուժի մեջ է մտել մայիսի 26-ին:

Բուհերում դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը սկսվել է մայիսի 25-ից, ինչը վկայում է, որ հենց մայիսի 25-ին փաստաթղթերը հանձնած դիմորդները փաստացի իրազեկված չեն եղել ընդունելության կարգի փոփոխության մասին: Միևնույն ժամանակ, dimord.am-ում տեղադրված խիստ ընդհանրական ուղեցույց տեսանյութի և հանրային սահմանափակ հաղորդակցության միջոցով անհրաժեշտ մանրամասներով իրազեկում չստացած դիմորդները դիմում-հայտում իրականում մեքենայորեն են կատարել պահանջվող նշումը՝ «ծանոթ եմ ընդունելության կարգին»։

Ստացվել է, որ դրանով նրանք ակամա հավաստել են իրենց համաձայնությունը արդեն փոփոխված կարգին, չնայած այն հանգամանքին, որ այդ բավականին ծավալուն փաստաթղթին անգամ ոլորտի պատասխանատուներից շատերը հստակ ծանոթ չեն եղել: Ի լրումն, առկա արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները նկատելի նվազեցրել են դիմորդների միջև հնարավոր անմիջական շփումները և համապատասխան տեղեկատվությունը միմյանց փոխանցելու եւ տարածելու հնարավորությունները, ինչը պակաս արդյունավետ է դարձրել դիմորդների դիմում-հայտերում փոփոխություններ կատարելու հնարավորությունը մինչ փաստաթղթերի ընդունման ավարտը՝ հունիսի 15-ը:

Միևնույն ժամանակ, մայիսի 25-ից արդեն հայտնի է եղել, որ դիմորդները հանձնելու են ընդունելության քննություն մեկ առարկայից, նախկին 2-3 քննության փոխարեն, հաշվի առնելով արտակարգ դրության պայմանները:

Իսկ, որ ամենակարևորն է՝ համաձայն գործող կարգի հոդված 58-ի, մասնագիտությունների մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ:

Տարիներ շարունակ գործող նախկին կարգի հոդված 93-ի համաձայն՝ մասնագիտությունների մրցույթն անցկացվում է անվճար ուսուցման առաջին հայտագրված մասնագիտության գերակայությամբ և հոդված 94-ի. առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար անվճար և վճարովի ուսուցման մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան:
Փաստորեն, այս տարվա ընդունելության քննությունները ընթացել են օրենքի խախտմամբ և առանց պատշաճ իրազեկման, ինչը առաջացրել է դիմորդների և նրանց ծնողների ցասումն ու դժգոհությունը: Բուհական ընդունելության միասնական քննություններին մասնակցած դիմորդները չեն կարողացել դրսևորել իրենց ողջ ներուժը: Նախօրոք տեղյակ չլինելով փոփոխվող կարգի մասին, պատրաստվել են 2-3 քննության, որը լրացուցիչ ժամանակ և ռեսուրս է պահանջել և´ դիմորդներից, և´ նրանց ծնողներից: Սա ազդեցությունն է ունեցել ընդունելության արդյունքների վրա:

Դատապարտելի է արտակարգ դրության պայմաններում մրցութային կարգի արմատական փոփոխությունը (այն էլ օրենքի խախտմամբ), որի հետևանքների մասին փոփոխություն կատարողները ընդհանրապես չեն էլ անհանգստացել: Նախարարն իր ելույթում նշեց, որ գերազանց ստացած դիմորդներից 6-ից 4-ի համար գտնվել են խնդրի լուծման երկկողմանի ընդունելի տարբերակներ, ինչը դրական է, սակայն ստեղծված բարդ իրավիճակը կարգավորելու համար բավարար չէ:

Անթույլատրելի է դիմորդների և նրանց ծնողների արդարացի բողոքի դեմ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառումը: Անընդունելի է, նաև երբ կառավարությունն արտակարգ դրության իրավիճակն օգտագործելով՝ օրենքի խախտմամբ ընդունելության կարգ և քննությունների ցանկ է փոխում, և այդ նույն արտակարգ դրությամբ պայմանավորված, հավաքների սահմանափակման պատճառաբանմամբ, լռեցնում է բողոքի մասնակիցներին՝ բերման ենթարկելով:

Հաշվի առնելով ստեղծված բարդ իրավիճակը, ԿԳՄՍ նախարարության կողմից թույլ տրված սխալներն ու օրենքի խախտումները, անհրաժեշտ է, որ լուծումը տրվի ի հօգուտ դիմորդների՝ համապատասխան մասնագիտությունների գծով, վճարովի հիմունքներով տեղեր ավելացնելով»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}