«Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունեությունը դադարեցվել է 14 օրով
Շարունակվում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների ուժեղացված ստուգայցերը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում։ Արդյունքում արձանագրվում են ՀՀ պարետի որոշումներով ամրագրված նորմերի կատարման նկատմամբ հնարավոր բոլոր խախտումները և ներկայացվում ՀՀ պարետատուն:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ կորոնավարակի դեմ պայքարով պայմանավորված՝ սանիտարահիգիենիկ նորմերը խախտելու համար այսօր հանրապետությունում կասեցվել է մոտ վեց տասնյակ կազմակերպությունների աշխատանքը: Դրանցից մեկի՝ Սևանա լճի ափին գործող «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունեությունը դադարեցվել է 14 օրով: Այսպիսի պատժաչափ արտակարգ դրության ընթացքում կիրառվում է առաջին անգամ։
Այստեղ խախտվել են կենդանի կատարմամբ երաժտության արգելքի, մասսայական միջոցառումներ չկազմակերպելու, աշխատակիցների ու հանգստացողների դիմակ կրելու, դիմակների համար փակ աղբաման ունենալու, սեղանների և անձանց միջև սահմանված համապատասխան հեռավորություն պահպանելու, ջերմաչափման գրանցամատյանները պատշաճ լրացնելու սահմանված պահանջները:
Եվս մեկ խիստ կասեցում․ յոթ օրով կասեցվել է Երևանի «Արմհուկա» ՍՊԸ-ին պատկանող օբյեկտի աշխատանքը. այստեղ շարունակել են մատուցել նարգիլե, ինչը արգելված է պարետի որոշմամբ:
ՍԱՏՄ-ն, COVID 19 համավարակը շուտափույթ հաղթահարելու նպատակով, իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում, այսուհետ էլ խստորեն հետամուտ կլինի պարետի որոշումներով սահմանված անվտանգության նորմերի պահպանմանը:
Հարակից հրապարակումներ`
- Էքսկլյուզիվ կադրեր Հայկ Սարգսյանի` Սևանի ափին փարթիից օրվա տարբեր ժամերին
- Ամբողջ խստությամբ պատժամիջոցները կկիրառվեն նաև նրա նկատմամբ. Մակունցը՝ Հայկ Սարգսյանի առանց դիմակների փարթիի մասին
- Մակույկում հայտնված պաշտոնյաները՝ առանց դիմակ, հեռավորության ու ներողության
- Հայկ Սարգսյանն իրեն առանց դիմակի նկարելը պատվեր է որակում
- Պատգամավոր Հայկ Սարգսյանի բազմամարդ ու նարգիլեով փարթին Սևանի ափին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ