ԻԻՀ ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի hայ համայնքի կրթական կառույցների ներկայացուցիչների հետ
Հուլիսի 30-ին ԻԻՀ ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Թեհրանի Հայ համայնքի ստեղծագործական և կրթական կառույցների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
«Հանդիպմանը մասնակցել են Գրողների միության նախագահ Գարուն Սարգսյանը, Կրթական խորհրդի փոխնախագահ Կարինե Բալղչյանը, Բժիշկների միության նախագահ Կարմեն Սարգսյանը, Ուսուցիչների միության նախագահ Տանյա Հակոբյանը և Ճարտարապետների միության նախագահ Բերնարդ Դրորը:
Դեսպան Ա. Թումանյանը հետաքրքրվել է համավարակի պայմաններում այս կազմակերպությունների գործունեության մասին և միաժամանակ առաջարկություններ ներկայացրեց դեսպանության և հայաստանյան համապատասխան օղակների հետ համագործակցության ուղղությամբ:
ՀՀ դեսպանը հատուկ ընդգծել է նաև հայ և իրանցի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, երկու երկրների միջպետական բարձր մակարդակի հարաբերությունների մեծ նշանակությունը և այդ պայմաններում իրանական համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Ներկաները հանգամանորեն խոսել են կազմակերպությունների կատարած աշխատանքների մասին և առաջարկություններ ներկայացրել հետագա ծրագրերի իրկանացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է առցանց միջոցառումների կազմակերպման նպատակահարմարությունը»,-հայտնում են դեսպանությունից:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը