Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջև
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջև:Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Արարողությունը տեղի է ունեցել առցանց: Հայկական կողմից այն ստորագրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պղեկավար Լիլիթ Մակունցը, իսկ ամերիկյան կողմից ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնաժողովի անդամ Ֆրենկ Փալոնը:
Արարողությանը մասնակցել են նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը:
Լիլիթ Մակունցն իր խոսքում նշել է․ «Մենք կիսում ենք երկու պետությունների օրենսդիր մարմինների միջև խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու հեռահար մտադրությունը՝ Կոնգրեսի և ԱԺ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ