Փորձում են շինարարության իմատացիա ստեղծել, որպեսզի ներդրումներ ներգրավեն․Թ․Ենոքյան
Ջերմուկ համայնքը մշտապես եղել է դեմ՝ Ամուլսարի հանքավայրի շահագործմանը։ Ջերմուկցիների հետ որևէ հանրային լսում չի իրականացվել, մինչև նրանց հետ հանրային լսումներ չիրականացնեին իրավունք չունեին հանքի շահագործման թույլտվություն ստանային։ Մինչ օրս ջերմուկցիների հետ հանրային լսում չի իրականացվել։ Այս մասին «էկո աղբ» նախաձեռնության ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է լրագրող, Ամուլսարի պահապաններից Թեհմինե Ենոքյանը՝ ներկայացնելով Ամուլսարի չարչրկված խնդիրն ու վերջին զարգացումները։
«Մենք գտնվում ենք Ամուլսարի երկրորդ հենակետում։ Մարդիկ կանգնած են և պաշտպանում են իրենց իրավունքները։
Այստեղ հաճախակի լարված իրավիճակ է տեղի ունենում։ Ընկերությունը փորձում է իրենց ֆեյսբուքյան էջով հայտարարություններ անել,թե ինչ-որ գույք է վնասվել։ Դրանք անպատասխանատու հայտարարություններ են, քանի որ ամբողջ տարածքը վերահսկվում է պահնորդական ընկերության կողմից՝ երկու տարի շարունակ»,- ասաց Ենոքյանը։
Անդրադառնալով վերջին շրջանում պարբերաբար արձանագրվող լարված իրավիճակին՝ պահնորդական խմբի և Ամուլսարի պահապանների միջև, Ենոքյանն ասաց․
«Այս մարդիկ ցանկություն չունեն հանք շահագործել։ Փորձում են շինարարության իմատացիա ստեղծել, որպեսզի ներդրումներ ներգրավեն այստեղ։ Հետո ցույց տան որ ներդրումներ են արել և հետո Հայաստանից դատարաններով ինչ-որ գումարներ կորզզել,քանի որ եկել պարտատերերին գույքով փոխհատուցում իրականացնելու պահը և գումար չկա։ Դրա համար իրենք պարբերաբար սադրանքներ են իրականացնում»։
Մանրամասներն ՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- «Իրատես». Փաշինյանը լռում է. Ամուլսարի խնդրից ինչպե՞ս է գլուխ հանելու
- Ամուլսարի պահապաններ. Լիդիանի հանդեպ կառավարության չեզոքությունը դիտարկվելու է միտումնավոր անգործություն
- «Հրապարակ». Ամուլսարը ամեն դեպքում բացելու են
- Շիրակ Բունիաթյան.Ամուլսարի հարցում կառավարության լուռ թողտվությամբ արյունահեղություն է հասունանում
- Ամուլսարում լարված իրավիճակ է
- Լևոն Գալստյան. Ամուլսարում իրավիճակը սրած ընկերությունը ստեղծվել է հատուկ նպատակով
- Բախում՝ ոստիկանների և Ամուլսարի պահապանների միջև
- Գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան