Լիբանանը` անորոշության ու դժվար ապագայի առաջ
Լիբանանը Մերձավոր Արևելքում տարիներ շարունակ համարվել է տնտեսական առաջընթացի կենտրոն: Սակայն վատ կառավարման ու տարածվող կոռուպցիայի պատճառով երկիրը կանգնել է տնտեսական փլուզման վտանգի առջև: Այսօր միլիոնավոր մարդիկ դուրս են գալիս փողոց, պահանջում կառավարության հեռացում, նոր ընտրությունների անցկացում, կոռուպցիան արմատախիլ անելու գործողություններ ու կառավարությունը միմյանց միջև բաժանելու ավանդույթի մերժում:
Կան մարդիկ այստեղ, ովքեր մինչև հաց գնելը մտածում են երկու անգամ, քանի որ գներն այստեղ գրանցել են աննախադեպ աճ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ըստ կառավարության հայտնած տվյալների, երկրի բնակչության երկու երրորդն այսօր ունի օգնության կարիք, և շատերն այսօր կախյալ են բարեգործական կազմակերպությունների նվիրատվություններից:
Sanobal Nour-ը ոչ կառավարական կազմակերպություններից մեկն է, որն անվճար սնունդ ու ֆինանսական աջակցություն է տրամադրում Լիբանանի այսպես կոչված նոր աղքատներին:
Անցած չորս ամիսների ընթացքում լիբանանյան ֆունտը կորցրել է արժեքի 80 տոկոսը, իսկ այս ընթացքում կոմունալ գները եռապատկվել են:
Երեք զավակներ ունեցող Բահաայի նման, որը կորցրել է աշխատանքը և կարողանում է միայն գնել հաց, շատերն են այսօր կանգնած իրենց տներից դուրս մնալու վտանգի առջև: Սակայն կան նաև Բահաայից առավել վատ վիճակում գտնվող անձինք, որոնց գոյատևելու համար մնացել է միայն մեկ ուղի` գողությունը:
Լիբանանն ունի Արժույթի միջազգային հիմնադրամից 10 միլիարդ դոլարի վարկ ստանալու կարիք: Սակայն քաղաքական գործիչները, որոնց մի մասը քաղաքացիական պատերազմի մասնակիցներ են եղել, դեմ են այդ վարկը վերադարձնելու համար անհրաժեշտ բարեփոխումներին: Վարկի դիմաց ԱՄՀ-ը պահանջում է մենաշնորհների վերացում և երկրի իշխանության կառուցվածքի փոփոխություն:
Երկրում այսօր կա նաև էլեկտրաէներգիայի պակաս: Եվ հենց անջատվում են տների լույսերը, մարդիկ Լիբանանում ավելի են զգում իրենց առջև կանգնած անորոշության ու դժվարին կացության ապագան։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ