Շենգավիթի ղեկավարը հորդորում է սեփական միջոցներով ապամոնտաժել ավտոտնակները
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը դիմել է շրջանի բնակիչներին՝ հորդորելով սեփայշկան միջոցներով ապամոնտաժել ինքնակամ զավթած տարածքները։
«Հարգելի՛ շենգավիթցիներ.
բակի բարեկարգման 2021թ.-ի ծրագրում կարող է ընդգրկվել ձեր բակը, եթե՝
Շենքի սեփականատերերի նախաձեռնությամբ և միջոցներով կապամոնտաժվեն՝
✅ Ցանկապատված տարածքները.
✅ Ավտոտնակները.
✅ Այլ ինքնակամ զավթված տարածքները.
Դիմել՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և ԲՇԿՄՀԱԿ բաժին, Գ.Նժդեհի 26, հ. 202 սեն. հեռ.՝ 011518770, մինչև ս/թ սեպտեմբերի 1-ը»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ