Արցախի ՄԻՊ-ը ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմաններին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հերթական անգամ այցելել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն:
Արցախի ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ պաշտպանը շրջայց է կատարել քրեակատարողական հիմնարկում և քննչական մեկուսարանում, ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմաններին և իրավունքների պաշտպանության ընթացակարգերին:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել ազատությունից զրկված անձանց շրջանում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների վրա՝ ընդգծելով, որ կիրառվող սահմանափակումները պետք է համաչափ ու իրավաչափ լինեն և հնարավորինս նվազ չափով սահմանափակեն անձանց իրավունքների պաշտպանության հնարավորությունները:
Այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված մի խումբ անձանց հետ, հետաքրքրվել նրանց իրավունքների լիարժեք իրացմանը խոչընդոտող խնդիրներով և բարձրացված հարցերի շուրջ տվել պարզաբանումներ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համապատասխան քայլեր է ձեռնարկելու անհատական դիմումների և արձանագրված խնդիրների ընթացքավորման ուղղությամբ՝ համագործակցելով պետական լիազոր մարմինների հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ