Ցուկերբերգի հարստությունը գերազանցել է 100 մլրդ դոլարը
Օգոստոսի 6-ի դրությամբ «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հարստությունը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը:
Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վերաբաշխվեցին սոցիալական ցանցի բաժնետոմսերը. Ցուկերբերգը «Ֆեյսբուքում» ուներ13 տոկոս բաժնեմաս, որը բարձրացել է 5%-ով՝ հասնելով ռեկորդային թվի: Ֆոնդային վերաբաշխմանը նպաստել է ֆեյսբուքյան «Ինստագրամի» գործարկումը։
«Կոմմերսանտ»-ի փոխանցմամբ, այսպիսով Ցուկերբերգը դարձել է երրորդ ամենահարուստ մարդը Ջեֆ Բեզոսից և Բիլ Գեյթսից հետո, որոնց ունեցվածքը գերազանցել է 100 միլիարդ դոլարը:
Տարվա սկզբից «Ֆեյսբուքի» հիմնադրի ունեցվածքը աճել է 22 միլիարդ դոլարով։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան