Ադրբեջանում հրդեհվել է SOCAR-ի գազատարը, կան տուժածներ
Ադրբեջանի Գաջիգաբուլի շրջանում երեկ երեկոյան պայթել է SOCAR պետական նավթային ընկերության մագիստրալ գազատարը, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում է «Sputnik.az»-ը՝ ավեացնելով, որ հրդեհը մեկուսացվել է, ապա մարվել։
Ընկերությունից հաստատել են, որ այրվող գազատարն իրենց է պատկանում։ Ըստ աղբյուրի, դեպքը տեղի է ունեցել Ղալմազ-Ղազիմամեդ հատվածի 23-րդ կիլոմետրում, տրամագիծը կազմում է 720 մմ։ Գազատար խողովակը շահագործման է հանձնվել 1975 թվականին։
Upstream-ի փոխանցմամբ, հրդեհի հետևանքով տուժել է 7 մարդ։ Նրանցից վեցը SOCAR ընկերության աշխատակիցներ են, մեկը՝ Azfen-ի պայմանագրային աշխատակից։
Տուժածներից վեցը տեղափոխվել են Բաքվի այրվածքների կենտրոն, նրանց վիճակը գնահատվում է ծանր։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ