Ինտերպոլը քննում է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառները
Ինտերպոլի մասնագետները մեկնել են Լիբանան՝ Բեյրութի նավահանգստում պայթյունի պատճառները ուսումնասիրելու համար: Այս մասին ասված է միջազգային ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրությունում, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ լիբանանյան իշխանություններն իրենք են հրավիրել Ինտերպոլի մասնագետներին:
«Ինտերպոլի փորձը այսպիսի տեսակի աջակցություն ցուցաբերելու հարցում կարող է էապես օգնել տեղական իշխանություններին, և մենք կշարունակենք տրամադրել այն օգնությունը, որը հայցում են Լիբանանի իշխանությունները», - ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել էր, որ Բեյրութի նավահանգստում պայթյունի պատճառների երեք վարկած կա: Ըստ վարկածներից մեկի` արտաքին միջամտության հավանականություն կա։ Համարվում է նաև, որ պայթյունի պատճառ կարող էր հանդիսանալ ռումբը կամ հրթիռը: Ըստ մյուս վարկածի՝ պայթյունը կարող է լինել անփութության հետևանք։
Օգոստոսի 4-ին Բեյրութ քաղաքի նավահանգստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Ողբերգության արդյունքում վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ, 300 հազարից ավելի մարդ մնացել է անօթևան:
Հարակից հրապարակումներ`
- Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավոր հայերի թիվը շուրջ 300 է
- Պայթյունի հետևանքով Բեյրութում զոհված հայերի թիվը հասել է 13-ի
- ԱՄՆ-ը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանին կհատկացնի 17 միլիոն դոլար
- ՄԱԿ-ը կոչ է անում անկախ հետաքննություն անցկացնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ
- Արաբագետ. Լիբանանում գործընթացները շատ ավելի արագ են զարգանում, քան ենթադրվում էր
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին