Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհահատվածը գտնվում է անմխիթար վիճակում
Ախալքալաք քաղաքից մինչև «Կորխիս ծղալի» կամուրջ Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու 6-7 կիլոմետրանոց ճանապարհահատվածը գտնվում է քարուքանդ վիճակում: Խնդրի մասին բարձրաձայնում է Jnews-ն ու մանրամասնում, որ ժամանակ առ ժամանակ փոսերը լցվում են ավազով, բայց դա խնդիրը լուծում է միայն մինչև հաջորդ անձրևը:
Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհահատվածը գտնվում է անմխիթար վիճակում
Դիտումների քանակը: 345|Հասարակություն|07.08.2020
Ախալքալաք քաղաքից մինչև «Կորխիս ծղալի» կամուրջ Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու 6-7 կիլոմետրանոց ճանապարհահատվածը գտնվում է քարուքանդ վիճակում: Ժամանակ առ ժամանակ փոսերը լցվում են ավազով, բայց դա խնդիրը լուծում է միայն մինչև հաջորդ անձրևը:
Ախալցիխե-Ախալքալաք մայրուղին, մասնավորապես, Ախալքալաքի մուտքի մոտի 50-60 կմ ճանապարհահատվածը վտանգավոր է դարձել վարորդների համար: Այնտեղ առաջացած խորը փոսերը երթևեկության համար վտանգ են ստեղծում: Փոսերը սկսվում են հենց քաղաքից: Վարորդները դժգոհում են, որ այս ճանապարհով մեքենան վարելուց հետո այն պետք է վերանորոգման տանեն:
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհների վարչությունը Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնման համար («Կորխիս Ծղալի» կամրջից մինչև Ախալքալաք) ճանապարհի վերականգնման համար տենդեր է հայտարարել` 6 638 460.00 լարիի չափով, սակայն տենդերը դեռ չի կայացել:
«Արդեն առաջին տարին չէ, ինչ խոստանում են վերականգել այս ճանապարհահատվածը»,-նշում է աղբյուրը։