Բելառուսը լրագրողների է արտաքսել
Բելառուսը արտաքսել է Ուկրաինայում ձերբակալված ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող «Настоящее время» հեռուստաալիքի լրագրողներին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող երկու լրագրող, ժամը 23.40-ին ինքնաթիռով արտաքսվել են իրենց հայրենիք: Արտաքսված լրագրողներից մեկն էլ՝ Յուրի Բարանյուկը, Ռուսաստանի քաղաքացի է:
Ավելի վաղ Բելառուսի ՆԳՆ մամուլի խոսնակ Օլգա Չեմոդանովան ասել էր, որ «Настоящее время» հեռուստաալիքը մի քանի շաբաթ լուսաբանել է Բելառուսում անցկացվող ընտրությունները և ակտիվ էր սոցիալական ցանցերում:
«Настоящее время» հեռուստատեսությունն ստեղծվել է «Ազատություն» ռադիոկայանի կողմից ՝ «Ամերիկայի ձայն»-ի աջակցությամբ: Վերջիններս ճանաչվում են օտարերկրյա գործակալների կողմից, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ Կոնգրեսի՝ ԶԼՄ-ների Գլոբալ գործակալության (USAGM) միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ