Փաշինյանը պահանջել է հերքել իր պապու՝ դավաճան լինելու մասին տեղեկատվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ուղարկել Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիին՝ պահանջելով հերքել իր պապու դավաճան լինելու մասին տեղեկատվությունը։
Նամակն իր էջում հրապարակել է Մուրազին ու կից գրել. «Եկա գրասենյակ ու տեսա, որ Նիկոլն ինձ նամակ ա գրել: Ասում ա կամ հերքի, որ պապս դավաճան ա եղել, կամ դատի եմ տալու»։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը իրականում ԽՍՀՄ-ում դավաճան է համարվել» տեղեկությունը, ըստ Փաշինյանի նամակի, չի համապատասխանում իրականությանը և զրպարտչական բնույթ ունի։
Վարչապետը նշել է, որ դրանք արատավորում են ինչպես իր՝ որպես ՀՀ վարչապետի, այնպես էլ իր պապի՝ Նիկոլ Առաքելի Փաշինյանի պատիվն ու արժանապատվությունը։
«Պահանջում եմ հերքել տարածված ապատեղակատվությունը՝ դատական գործընթացից խուսափելու նպատակով»,-նշել է կառավարության ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան