Սևամորթ քաղաքական գործիչը պահանջել է վաճառքից հանել «նեգր» գրառմամբ կոշիկները
Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամ Դեյվիդ Լամին «Amazon» կայքում գտել է կոշիկ, որի նկարագրության բաժնում գրված է եղել «նեգր» բառը. նա հորդորել է հեռացնել ապրանքի վերաբերյալ գովազդը, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
Վաճառքի դրված ապրանքը շականակագույն կոշիկ է, որը վաճառվել է Ֆլորենի «Ֆորմալ Օքսֆորդ» անվան տակ: Խոսելով արտադրանքի մասին՝ գովազդի հեղինակը կոշիկի գույնը նկարագրել է «նեգրո շագանակագույն»:
Տեսնելով նկարագրված հրապարակումը՝ Լամին արտադրանքը համարել է ռասիստական և հորդորել է «Amazon»-ի վարչակազմին հանել այն սոցիալական ցանցերից:
«Այսօր նման գրառմամբ կոշիկ վաճառելը ռասիստական միկրոգրեսիա է: Սա 2020 թվականն է, այլ ոչ 1720 թվականը: «Amazon», խնդրում եմ հեռացրեք այս գովազդը»,- ասել է քաղաքական գործիչը:
Նրա գրառումը ստացել է 18,000 հավանում: Գրառման մեկնաբանություններում «Թվիթթեր»-ի օգտատերերը աջակցել են Լամիին: Արդյունքում, գովազդը հանվել է կայքից: Կառավարությունը խոստացել է արգելափակել այն տեղադրող անձի հաշիվը: