Գողացած հորթերին «Օպել» են նստացրել ու Սպիտակ տարել
Ոստիկանություն զանգած Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչներից մեկը օգոստոսի 7-ին հայտնեցլ է, որ նույն օրը գյուղի ֆուտբոլի դաշտի մոտակայքից գողացել են 2 հորթ, որոնք կապված են եղել։
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություն է ստացվել, որ հանցագործությունը կատարվել է արծաթագույն «Օպել» մեքենայով, համարանիշերը նշված մեքենայինը չեն, իսկ գողոնը տեղափոխվում է Սպիտակ:
Համագործակցելով ոստիկանության Արթիկի և Սպիտակի բաժնի ծառայողների հետ, գողությունը կատարելու կասկածանքով, Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղուց ոստիկանություն բերման է ենթարկվել 31-ամյա մի տղամարդ՝ իր կողմից շահագործվող «Օպելով», որի սրահում եղել է երկու հորթ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան