ԱՆ-ն մերժել է փաստաբանի նկատմամբ դատական տուգանքը վերացնելու առաջարկը
Արդարադատության նախարարությունը մերժել է ՀՀ փաստաբանների պալատի առաջարկը՝ փաստաբանի նկատմամբ, որպես սանցկիա դատական տուգանքը վերացնելու վերաբերյալ: Ափսոսանքով տեղեկացնում են պալատի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ երկու տարվա ընթացքում դատավորները՝ ելնելով մասնագիտական համերաշխության սկզբունքից, ՀՀ փաստաբանների նկատմամբ դատական տուգանքներ չեն կիրառել (այդպիսի տեղեկություն փաստաբանների պալատին հայտնի չէ):
Փաստաբանների պալատն այս հարցը փորձելու է քննարկման առարկա դարձնել Ազգային ժողովի պատգամավորների միջոցով, արձանագրելով, որ իշխող քաղաքական ուժը (Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ նախկին «ԵԼՔ» խմբակցության միջոցով) նախկինում դեմ է եղել փաստաբանի նկատմամբ կիրառվող դատական տուգանքին, և շատ տրամաբանական էր, որ իշխանության գալով պետք է նույն դիրքորոշումը պահպաներ:
Փաստաբանների պալատն առաջարկում է փաստաբաններին՝ նրանց նկատմամբ դատական տուգանք կիրառելու յուրաքանչյուր դեպքի մասին տեղեկացնել Փաստաբանների պալատին՝ փաստաբանի իրավունքների պաշտպանությունը կազմակերպելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան