Տպավորություն է, որ ոստիկանության վրա պլան է դրված՝ կոնկրետ թվով տուգանք գրելու. պատգամավոր
«Մինչ այսօր դիմակ չկրելու պատճառով քանի մարդ է տուգանվել և որքան տուգանք է մուծվել»,- ԱԺ հատուկ նիստի ընթացքում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը՝ դիմելով պարետ Տիգրան Ավինյանին։
Պատգամավորը տեղեկացրեց, որ իր՝ մարզեր այցելությունների ժամանակ մարդիկ դժգոհություն են հայտնել, որ իրենք տուգանվել են՝ անգամ դիմակ դրած ժամանակ, երբ դիմակը փոքր-ինչ քթից ներքև է եղել, կամ այգում միայնակ զբոսներլիս դիմակը հանած են եղել.
«Մարդկանց մոտ տպավորություն է, որ ոստիկանության վրա պլան է դրված՝ կոնկրետ թվով տուգանք գրելու։ Չե՞ք պատրաստվում վերանայել այդ տուգանքները։ Եղել են դեպքեր, երբ ոստիկաններն ասել են՝ ոչինչ, եկեք ձեզ տուգանք գրենք, հետո կգաք բաժանմունք, կչեղարկենք»։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Տիգրան Ավինյանն ասաց՝ տուգանելը ոստիկանության պարտականությունն է։
«Ոստիկանության գործառույթն է՝ հետևել, որ հակահամաճարակային կանոնները պահպանվեն։ Ես ուզում եմ նախ և առաջ իմ գոհունակությունը հայտնել ոստիկանության աշխատանքի վերաբերյալ։
Ես ընդհանուր թվեր ասել չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ մեկ օրում մինչև 3800 տուգանք է եղել։ Դա լավ չէ, դա նշանակում է, որ մենք դեռևս շարունակում ենք կանոնները ոչ պատշաճ պահպանել»,- նշեց ՀՀ փոխվարչապետը։
Նա շեշտեց, որ ոստիկանության որոշակի կոշտությունը էֆեկտիվ է։
«Ինչ վերաբերում է բացօթյա տարածքներում դիմակի պարտադիր կրմանը, ապա որոշ դեպքերում սահմանափակումները մեղմացվել են։ Դրա մասին գալիք օրերին կխոսենք։ Մեզնից ոչ ոք չի ուզում այս դիմակներով հավերժ ապրել։ Ես հասկանում եմ։ Բայց այս կանոնի սահմանման հիմնական իմաստն այն է, որ սա դառնա վարքագծային կանոն»,- մեկնաբանեց Տիգրան Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- 1040 մահերի համար ո՞վ պետք է պատասխան տա. Վահե Էնֆիաջյան
- Կվերացվի անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պահանջը, գրադարաններն ու թանգարանները կբացվեն. պարետ
- 258 պացիենտ գտնվում է ծանր, 57-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Ավինյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին