ԲԸՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է ամենօրյա խստացված ստուգայցերը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Օգոստոսի 12-ին, պարետատան որոշումներով սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական կրկնայցերն ու ստուգայցերն իրականացվել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում։
Չնայած մշտադիտարկումների վիճակագրության համաձայն խախտումները նվազում են, զուգահեռ շարունակում են գրանցվել որոշակի թերություններ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին