Քաղաքական 19:16 13/08/2020 Հայաստան

Զավեշտալի են Հայաստանի պարտության մասին Հասանովի խոսքերը․ դեսպան

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը  սերբական «Դանաս» օրաթերթում հրապարակել է հոդված՝ ի պատասխան Ադրբեջանի դեսպանին։ 

«…Սա Հասան-աղա աղայի վրանն է,
Նա ահեղ վերքերից է տառապում…
«Հասանագինիցա» էպիկական երգից

Դեսպան Հասանովը ջղային հայտարարություն հրապարակեց Հայաստանի ռազմաարդյունաբերական համագործակցության վերաբերյալ «Ազատ Եվրոպա ռադիոկայանին» իմ կողմից տրված մեկնաբանության առնչությամբ: Այդ մեկնաբանությանն ավելացնելու ոչինչ չունեմ։ Ադրբեջանը վերջին երկիրն է, որն իրավունք ունի որևէ խախտումների մասին բարձրաձայնելու, քանի որ վերջինիս ամբողջ գործունեությունն այդ բնագավառում՝ համընդհանուր խախտում է, ինչի մասին կարելի է հեշտությամբ տեղեկանալ վստահելի աղբյուրներից։

Թվում է, թե այս դեպքում Հասանովը չափազանց ազդվեց Ադրբեջանի ԱԳՆ-ին և դեսպաններին ուղղված իր նախագահի կոշտ քննադատությունից՝ թե նրանք անգործության են մատնված և միայն վայելում են: Եվ ահա որոշեց «դրսևորել» իրեն, ընդ որում, լայնորեն դուրս գալով իմ հարցազրույցի մեկնաբանության շրջանակներից և ընկնելով հակահայկական քարոզչության իր համար այդքան սովորական հորձանուտի մեջ։

Ադրբեջանի պաշտոնյաները մշտապես ընտրողաբար են մոտենում տարբեր միջազգային կազմակերպությունների բանաձևերին՝ ներկայացնելով դրանք ոչ թե ամբողջությամբ, այլ առանձնացնելով դրանց մասերը ենթատեքստից կամ պարզապես կեղծելով, միայն թե մատուցեն ճշմարտանման «ապացույցներ»։

Նույնը՝ այս դեպքում։ ՄԱԿ ԱԽ բանաձևերն ընդունվել էին շուրջ 30 տարի առաջ, այն էլ՝ հակամարտության թեժ ընթացքում: Այդ պահի համար նրանք ունեին արդիական բնույթ՝ ծառայելով զինադադարի հաստատման փորձերին, որից անմիջապես հետո Ադրբեջանը հերթական մի նոր հարձակում էր իրականացնում իր հայրենիքում ազատ ապրելու Արցախի ժողովրդի իրավունքի դեմ։ Մեղադրելով Հայաստանին՝ Ադրբեջանը թաքցնում է, որ այդ բանաձևերը նախ և առաջ ուղղված էին հենց իրեն, քանի որ բացարձակապես չէր կատարում դրանց ոչ մի դրույթ, հատկապես, ամենաէականը՝ կրակի դադարեցումը։

1993թ․ հուլիսի 29-ի և ՄԱԿ ԱԽ այլ բանաձևերում Հայաստանին ուղղված է միայն մեկ կոչ՝ շարունակել գործադրել իր ազդեցությունը հակամատության կողմերից մեկը հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հայերի վրա։ Այսինքն, բանաձևը հստակորեն նշում է, որ հակամարտության կողմերն են Ադրբեջանը և Արցախը, որի դեմ Ադրբեջանն իրագործեց ագրեսիա։

Կարելի էր նույնիսկ ողջունել Հասանովի այն պնդումը, որ «Ադրբեջանը շարունակում է հակամարտության լուծումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ վարվող բանակցությունների միջոցով», եթե այն չհակասեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իր իսկ նախագահ Ալիևի կողմից ուղղված մեղադրանքներին և բանակցությունների չեղարկման սպառնալիքներին։

Բաց եմ թողնում Հասանովի մյուս անհեթեթ մեղադրանքները Հայաստանի հասցեին, ներառյալ՝ նրա սիրված թեման՝ Խոջալուի ինչ-որ առասպելական «ցեղասպանության» վերաբերյալ։

Հասանովը խորը ողբի մեջ է, քանի որ Ադրբեջանը, Սերբիայի հետ ունենալով ռազմավարական հարաբերությունների մասին հռչակագիր, հիասթափությամբ հետևում է Սերբիայից Հայաստան սպառազինությունների մատակարարումներին, քանի որ բարեկամները չեն վաճառում զենք իրենց բարեկամների թշնամիներին՝ պահանջելով դադարեցնել այդ գործարքը։

Հարց է առաջանում․ իսկ ի՞նչ անել Սերբիայի և այլ երկրների կողմից տարբեր տարիներին Ադրբեջանին ուղարկված բազմամիլիարդ դոլարների արժողությամբ զենքի հետ։ Գուցե, ադրբեջանցիները հավաքեն այն և վերադարձնեն Սերբիա՞: Թե՞ Հասանովը և իր համակիրները համարում են, որ հայ երիտասարդներին սպանելը և քաղաքացիական բնակչությանը ռմբակոծելը արդարացված է։

Ես հարցականի տակ չեմ դնում Սերբիայի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերություններ և ռազմավարական գործընկերություն հաստատելու իրավունքը։ Սակայն, արդյո՞ք այն բացառում է Հայաստանի հետ Սերբիայի բարեկամական կապերը, տնտեսական հարաբերությունների զարգացումը, համատեղ նախագծերի իրականացումը: Արդյո՞ք, այն ուղղված է Հայաստանի դեմ։

Արդյո՞ք, Ադրբեջանը պետք է թելադրի հայ-սերբական հարաբերությունների բովանդակությունը կամ շանտաժի ենթարկի Սերբիային, ասենք, Կոսովոն չճանաչելու հարցում, ինչպես դա մշտապես անում են իրենց մեկնաբանությունների մեջ Հասանովը և որոշ ադրբեջանամետ վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ։ Հայաստանը ևս չի ճանաչել Կոսովոն։ Արդյո՞ք, Կոսովոյի հարցով միջազգային կազմակերպություններում քվեարկության ժամանակ Ադրբեջանի մեկ ձայնը Հայաստանի մեկ ձայնից ավելի արժեքավոր է, իսկ Ադրբեջանի՝ քվեարկությունից բացակայությունը ավելի օգտակար, քան՝ Հայաստանի դրական քվեարկությունը։

Զավեշտալի են Հայաստանի պարտության մասին Հասանովի խոսքերը։ Նրան սովորեցրել են ցանկալին իրականի տեղ ներկայացնել, և նա չի կարող ընդունել, որ իր երկիրն ունի խորը խնդիրներ, համատարած հայատյացության, հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու սպառնալիքների (նույնիսկ հայկական ատոմակայանը ռմբակոծելու), բազմաթիվ մարդկային և նյութական կորուստների գնով մեկ անձի բռնապետությունը ամրապնդելու և Թուրքիայի հետ համատեղ տարածաշրջանի կայունությունը վտանգելու հետ։

Հասանովն իր ատելության քարոզի և մոլուցքի մեջ ինձ հիշեցնում է դաժան Հասան աղային՝ «Հասանագինիցա» պոեմից (Բալկաններում թուրքական բռնապետության ժամանակաշրջանում ստեղծված ժողովրդական էպոսի հիասքանչ նմուշ՝ թարգմանված բազմաթիվ լեզուներով – թարգմ.), որն իր անհանդուրժողականությամբ և փառասիրությամբ, միայն ողբերգության հասցրեց իր հարազատներին, իր ժողովրդին և խաղաղությունը»,-նշված է մեկնաբանությունում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}