Լուկաշենկոյի պաշտոնավարման դեմ ցույցերի ընթացքում ոստիկաններ են վիրավորվել
Հինգերորդ օրն է՝ ինչ Բելառուսում ընթանում են օգոստոսի իննին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցերը: Այժմ ընդդիմության բոլոր չորս թեկնածուները պահանջում են չեղարկել քվեարկության արդյունքները: Եվ չնայած չորեքշաբթի օրը բողոքի ակցիայի մասնակիցների և անվտանգության աշխատակիցների միջև բախումներն ավելի քիչ են եղել, անկարգությունների հետևանքով ճանապարհային ոստիկանության երկու ծառայողներ են վիրավորվել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն:
Զանգվածային բողոքի ակցիաները Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ին, նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքում հաղթեց Բելառուսի գործող առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, Լուկաշենկոն ստացել է ձայների 80.08% -ը: Բողոքի ակցիայի մասնակիցները կառուցում են բարիկադներ, պահանջում Լուկաշենկոյի հրաժարականը։ Ոստիկանները ցուցարարներին ցրելու համար հատուկ միջոցներ են ձեռնարկում. ձերբակալվել է մոտ վեց հազար մարդ:
Նշվում է, որ երեկ Բելառուսի նախագահության երեք թեկնածուներ՝ Աննա Կանոպացկայան, Անդրեյ Դմիտրիևը և Սերգեյ Չերեչիին ԿԸՀ դիմում են ներկայացրել՝ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով:
Ավելի վաղ, ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Սվետլանա Տիխանովսկայայի շտաբը հայտարարել էր պաշտոնական արդյունքները չընդունելու մասին իր որոշումը։
Այսպիսով, ընդդիմության բոլոր չորս թեկնածուներն այժմ պահանջում են չեղարկել քվեարկության արդյունքները:
Հարակից հրապարակումներ`
- Անցած գիշեր Բելառուսում եղած բողոքի ցույցերից հետո ավելի քան 50 մարդ հոսպիտալացվել է
- Երեկ գիշեր Բելառուսում շարունակվել են ակցիաները, կան վիրավորներ ու ձերբակալվածներ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին