Բուլղարիան նախատեսում է փոխել սահմանադրությունը
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, դիմելով քաղաքացիներին, հայտարարել է երկրի հիմնական օրենքը փոփոխելու պլանների մասին, գրում է «Գազետա.ռու»-ն։
««Քաղաքացիները Բուլղարիայի եվրոպական զարգացման համար» քաղաքական կուսակցությունը Ազգային ժողով կներկայացնի Բուլղարիայի Հանրապետության նոր Սահմանադրության նախագիծը», - ասել է Բորիսովը:
Ըստ նրա, նոր սահմանադրության ընդունումը մի թեմա է, որը երկար ժամանակ քննարկվում է երկրում: Ներկայիս հիմնական օրենքն ընդունվել է քաղաքական այլ միջավայրում և չի բավարարում նոր ժամանակի պահանջները:
Առաջարկվում է կրճատել խորհրդարանական պատգամավորների թիվը, գլխավոր դատախազի, Վճռաբեկ դատարանի և Գերագույն դատարանի նախագահների մանդատը սահմանափակել հինգ տարի ժամկետով:
Բուլղարիայում հակակառավարական ցույցերը շարունակվել են 37 օր՝ կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից դժգոհության, բիզնեսի վերահսկման միջոցների և իշխանությունների կողմից չարաշահումների պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ