Տոկիոյում շոգերի հետևանքով մահերի թիվը հասել է 130-ի
Տոկիոյում մեկ շաբաթվա ընթացքում շոգերի հետևանքով մահացել է 28 մարդ, ընդհանուր առմամբ եղանակային շոգ պայմանները 131 հոգու կյանք են խլել, գրում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ բոլոր մահացածները 50 տարեկանից բարձր տարիքային խմբում են եղել։ Նրանցից շատերի անշնչացած մարմինները հայտնաբերել են իրենց բնակարաններում։ Ըստ աղբյուրի, մահացածների բնակարաններում մեծամասամբ օդափոխման սարքեր տեղադրված չեն եղել։
Անցած շաբաթ Ճապոնիայի կենտրոնական հատվածներում ջերմաստիճանը հասել է + 41,1 ° C- ի, ինչը ռեկորդային բարձր է համարվում։
Ըստ աղբյուրի՝ 2019 թվականին Ճապոնիայում տապի հետևանքով տուժել է ավելի քան 70 հազար մարդ, մահացել է 126 հոգի։