Բելառուսի ֆուտբոլի առաջնության առաջիկա տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների
Բելառուսի ֆուտբոլի բարձրագույն, առաջին և երկրորդ լիգաների առաջիկա տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների՝ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին ասված է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ, որն էլ փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ստեղծված իրավիճակի հետ կապված, որոշում է կայացրել Բելառուսի Հանրապետության ֆուտբոլի առաջնության առաջիկա տուրի հանդիպումները անցկացնել առանց հադիսատեսի», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մարզադաշտերը երկրպագուների համար փակ չէին նույնիսկ գարնանը՝ կորոնավիրուսային հիվանդության բռնկման պիկի ժամանակ:
Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին: ԿԸՀ վերջին տվյալների համաձայն, ընտրություններում հաղթել է պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ձայների 80,1%-ով։ Երկրորդ տեղը 10.12% -ով զբաղեցրել է Սվետլանա Տիխանովսկայան, ով համարվում էր Լուկաշենկոյի գլխավոր մրցակիցը։ Նա չի ճանաչել ընտրությունների արդյունքները:
Հարակից հրապարակումներ`
- Պեսկովը նշել է, որ տարբեր երկրներ միջամտում են Բելառուսի գործերին
- Լիտվան շուտով կհայտարարի բելառուսական իշխանությունների դեմ պատժամիջոցների մասին
- ԵՄ-ն 53 միլիոն եվրո կհատկացնի՝ բելառուս ժողովրդին օգնելու համար
- Լուկաշենկոն Պուտինին խնդրել է հորդորել Մերկելին՝ չխառնվել Բելառուսի գործերին