Վերջապես կարողացան պայթեցնել «Ձյունիկ» սառնարանի շենքը
Այսօր ժամը 16.00-ից մեկնարկել են «Ձյունիկ» սառնարանի շենքը պայթեցնելու աշխատանքները։ Արդեն երրորդ անգամ փորձ է արվում շենքը քանդելու։
Թեև նախորդ երկու դեպքերում չէր հաջողվել շենքը փլել, այնուամենանիվ, այսօր՝ պաթեցումից հետո հնարավոր եղավ մասամբ քանդել այն։
Նշենք, որ շենքը փլելն անքան էլ հեշտ չտրվեց, քանի որ դրա հիմքերը զարմանալիորեն ամուր են։ Սակայն երկանգամյա պայթեցումից հետո շենքի վրա ճաքեր էին առաջացել, որի պատճառով դիմային մասը քանդվեց։ Սակայն շենքի որոշ մասեր դեռևս շարունակում են կանգուն մնալ։
Այսօրվա պայթյունի ուժգնությունը մոտակայքում ապրողները գնահատեցին որպես «պատերազմի ձայն»։