Իրավունք 11:51 26/08/2020 Հայաստան

Փաստաբան. Կորոնավիրուսից մահացածների հարազատները զայրացած ու դժգոհ են

«Հայաստանում կորոնավիրուսից  մահացած անձ դատավարական, քրեաիրավական  ճանապարհով գոյություն չունի, հետևաբար Հայաստանի ոչ մի պաշտոնատար անձ երբևէ չի կարող քրեական հետապնդման և  պատասխանատվության ենթարկվել կորոնավիրուսի հետևանքների, այդ ոլորտում տեղի ունեցած  բացթողումների, խախտումների համար»,- ասուլիսում ասաց «ԷՅՋՎԻԷՅՋ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ որպես իրավական հիմնավորում և դիրքորոշում այն հանգամանքն է, որ եթե տեղի չի ունենում դիահերձում,  հնարավոր չէ  պարզել կորոնավիրուսի և մահվան միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը։

Փաստաբանի խոսքով, քրեադատավարական  նորմերով նախատեսված է, որ քրեական գործում մի շարք հանգամանքներ կարող են հաստատվել միայն և բացառապես որոշակի ապացույցների ներքո, մասնավորապես նախատեսված է մահվան պատաճառն ու մարմնական վնասվածքների  բնույթն ու ծանրության աստիճանը կարող են հաստատվել ոչ այլ կերպ, քան միայն և բացառապես դիակի կամ սովորական դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքում։

«Եթե մենք չունենք մահվան պատճառները փաստող այն միակ ապացույցը, ինչպիսին է  դիակի դատաբժշկական փորձաքննությունը, հետևաբեար հնարավոր չէ հավաստել, որ մահացել է կորոնավիրուսի հետևանքով»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ իրենց գրասենյակով նախաձեռնել են որոշակի իրավական գործընթաց, որի արդյունքում սկսել են շփվել  պաշտոնական վարկածով կորոնավիրուսից մահացած անձանց հարազատների հետ, վերլուծել նրանց հետո ունեցած շփումները և արձանագրել են, որ այդ ոլորտում առկա են մի շարք իրավական և սոցիալական խնդիրներ։

«Բոլոր դեպքերն ունեին բնութագրիչ անհատական առանձնահատկություններ, նաև միասնական գծեր։  Որո՞նք էին միասնական գծերը, որոնք առկա էին բոլոր դեպքերում։ Պաշտոնական վարկածով  կորոնավիրուսի հետևանքով հիվանդանոց տեղափոխված, այնուհետև մահացած անձանց  կորոնավիրուսի դրական թեստերը նրանց հարազատները  չեն տեսել բոլոր դեպքերում։

Հիվանդանոց կամ վիրաբուժական բաժանմունք տեղափոխվելուց հետո հարազատի հետո որևէ կապ չեն ունեցել։ Մահացածների հարազատներն, անխտիր բոլորը, չգիտեն, թե  երբ, որ ժամին է մահացել իրենց հարազատը։

Բոլոր հարազատները հստակ չգիտեն, թե ինչի հետևանքով է առաջացել իրենց ազգականի մահը, որն է հանդիսացել մահվան պատճառը։  Բոլոր դեպքերով մահանալուց հետո հիմնականում նրանք իրենց մահացած ազգականին չեն տեսել, դիակը հանձվել է փակ, կնիքված դագաղով, որոշ  դեպքերում  թաղմանը չեն մասնակցել։

Ֆանտաստիկայի ժանրից չէ, մեզ մոտ արձանագրված է, փաստաթղթավորված է։ Ունեցել ենք նաև այլ արտառոց անհատական դեպքեր, երբ անձի ազգականի մոտ արձանագրվել է կորոնավիրուս,  տեղափոխվել է հիվանդանոց,  հետագայում մահացել է, անձի ընտանիքը պարտադիր մեկուսացման չի ենթարկվել, պետությունը նրանց նման պահանջ չի ներկայացրել։

Ունենք դեպք, երբ անձն ինսուլտի ախտանիշներով տեղափոխվել է նյարդաբանական բաժանմունք սկզբնապես  կորոնավիրուսի բացասական թեստով,  հիվանդանոցում գտվելու երրորդ օրն ախտորոշվել է կորոնավիրուս, հարազատների կարծիքով վարակվել է հիվանդանցում»,- ներկայացրեց փաստաբանը։

Նրա խոսքով, մահացածների հարազատների ու ազգականների մոտ կուտակված է  զայրույթ, դժգոհություն, որը գալիս է այս անորոշությունից,  քանի որ երբևէ և որևէ դեպքով որևէ պետական մարմին, որևէ պաշտոնատար անձ, առողջապահության նախարարությունը, որևէ կազմակերպություն գրավոր, պաշտոնական որևէ իրազեկում չի տվել, թե ինչի հետևանքով և երբ է  տեղի ունեցել հարազատի մահը։

Նա նշեց, որ ըստ պաշտոնական վարկածի,  կորոնավիրուսից մահվան դեպքերում որպես փաստաթուղթ տրվում է միայն  մահվան մասին պետական վկայական։

«Հավատացնում եմ՝ համացանցում անգամ որոնումների արդյունքում չեք գտնի, թե ինչ է նշանակում այն ծածկագիրը, դասակարգիչը, որը նշված է փաստաթղթում։ Եթե սրա մասին տեղյակ չեն մասնագետները, իրավաբանները, շարքային անձիք, ինչպե՞ս կարող են հասկանալ, թե  ինչից է մահացել իրենց ազգականը։ Այսինքն բոլոր դեպքերով ունենք այսպիսի անորոշություն»,- ասաց Վ. Հովհաննիսյանը։

Փաստաբանը նշեց, որ ամփոփելով ու համակարգելով այս ամենը, արձանագրել են, որ տեղի է ունեցել անձանց կյանքի իրավունքի խախտում և ոտնահարում։  Փաստաբանի խոսքով, մահվան դեպքերի, առավել ևս  կասկածելի հանգամանքներում տեղի ունեցած մահվան դեպքերի օբյեկտիվ հետաքննությունը պետության պոզիտիվ  պարտականությունն է։

«Ներպետական օրենսդրությամբ սահմանված են՝ պոզիտիվ պարտականությունը  իրականացնելու ընթացքում առնվազն պետական մարմինները պետք է իրականացնեն երեք հիմնական գործողություններ՝ վկաների հարցաքննություններ, դատաբժշկական փորձաքննության նշանակում և եզրակացության ստացում, դիահերձում։ Այս բոլոր գործողությունները կարող են կատարվել միայն  քրեական գործ հարուցելուց հետո  նախաքննության պայմաններում, սակայն բոլորս տեսնում ենք, որ ոչ մի դեպքում քրեական գործ չի հարուցվում, նախաքննություն չի իրականացվում, հետևապես  պետությունն այս մասով չի կատարում իր պոզիտիվ  պարտականությունը»,- ասաց փաստաբանը։

Նա ընդգծեց՝ հստակ է, որ մահվան հանգամանքների հետաքննությունը պետության պարտականությունն է,  իսկ պետությունն այդ պարտականությունը  չիրականացնելով՝ խախտում է և խախտել է անձանց կյանքի իրավունքը։ Ըստ նրա, կորոնավիրուսից մահվան դեպքերով հետաքննություն  իսպառ գոյություն չունի։

«Մենք նաև գտնում են, որ պետության կողմից իր այդ պարտականությունները չկատարելը  իր մեջ ներառում է  առերևույթ հանցագործության հատկանիշներ, որոնց վերաբերյալ հետագայում հանդես ենք գալու հանցագործության մասին հաղորդմամբ»,- ասաց Վ.Հովհաննիսյանը։

Նա նշեց, քանի որ պետությունն իր պոզիտիվ պարտականությունը  չի կատարում և սա իր մեջ հանցակազմի տարրեր է պարունակում, իրենց գրասենյակի փաստաբաններով նախաձեռնել են մի գործընթաց՝ անհատույց, ամբողջությամբ անվճար անհատական աշխատանքներ են կատարում բոլոր ընտանիքների հետ, որոշակի տեղեկություններ են ստանում մահվան պատճառների, հանգամանքների վերաբերյալ, փաստաբանական հարցումներ են ուղարկում առողջապահության նախարարություն, դիահերձարան, ոստիկանության, այլ համապատասխան մարմիններ։

«Այս ամբողջ  տեղեկատվությունը համակարգելուց և  ամփոփելուց հետո՝ մենք ունենալու ենք երկու իրավական ճանապարհ։ Մեկն ավելի նեղ  ճանապարհ է՝ պարզել յուրաքնաչյուր դեպքում արդյոք տեղի ունեցել է բուժաշխատողների կողմից  իրենց մասնագիտական պարտականությունների թերացում, անփույթ վերաբերմունք իրենց մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ, եթե պարզենք որ այդպիսի բան կա,  հանցագործության մասին  հաղորդմամբ  դիմելու ենք համապատասխան իրավասու մարմիններին, քանի որ  այդ արարքը  իր մեջ Քրեական օրենսգրքով նախատեսված հատուկ հոդվածի հատկանիշներ է պարունակում։

Հաջորդ, ավելի լայն ճանապարհը, որը մեր նախաձեռնության իրավական նպատակն է, ինչքան շփվել ենք մահացածների հարազատների հետ, տեսել ենք, որ բոլոր դեպքերում առկա է պետության կողմից իր պարտականության չկատարում։ Սա իր մեջ հանցագործության հատկանիշներ է պարունակում։  Մենք շարունակում ենք դիմումների ընդունումը, եթե պարզենք, որ բոլոր դեպքերում առկա է այն նույն խախտումը՝ որևէ դեպքով հետաքննություն չի իրականացվել, մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու համապատասխան մարմիններին՝ պարզելու այն պետական պաշտոնատար անձին, ում հրամանով կամ  հրահանգով նման հետաքննություն չի իրականացվել, կամ եթե չկա նման հրահանգ, իրենց անգործության հետևանքով ինչու անձիք այդ հետաքննությունը չեն իրականացրել։ Պետական կառույցներ չեմ անհատականացնի, քանի որ մեր աշխատանքները դեռ շարունակվում են,  բայց ամեն դեպքում ասեմ, որ  համակարգված եղանակով հանցագործության մասին հաղորդումը ներկայացվելու »,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ իրենց դիմած անձիք  զրկված են դատավարական  գրեթե բոլոր իրավունքներից, քանի որ չունեն տուժողի իրավահաջորդի դատավարական կարգավիճակ, որովհետև նման կարգավիճակ կարող են  ստանալ միայն  հարուցված քրեական գործով, քննիչի համապատասխան  որոշմամբ։

«Քանի որ չունենք հարուցված քրեական գործ,  հետևաբար անձանց բոլոր իրավունքները չեն իրացվում, զրկված են որևէ իրավական պահանջ ներկայացնելու իրենց հնարավորությունից։ Քրեական  գործ հարուցելուց հետո ներկայացնելու ենք նաև տուժողի իրավահաջորդների  շահերի պաշտանություն՝ կրկին անվճար, հասնելու ենք ընդհուպ մինչև  նրանց՝ պետության կողմից  համապատասխան դրամական փոխհատուցման տրամադրմանը»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։ 

Հարցին՝ եթե ինչ-ինչ հանգամանքներ բացահայտվեն, հենց առողջապահության նախարարությանը պատասխանատվության ենթարկելու հիմքե՞ր կան, Վ. Հովհաննիսյանն ասաց, որ պատժի անհատականացման սկզբունքը որևէ մեկը չի կարող խախտել, չի կարող ասել, որ առողջապահության նախարարությունը կենթարկվի պատասխանատվության, քանի որ պատժի անհատականացում պետք է տեղի ունենա։

«Դրա համար եմ ասում, որ մեր իրավական ուղիներից մեկը նեղ ճանապարհն է, որի ընթացքում հնարավորինս, մեր սուղ միջոցներով, պետք է պարզենք, թե կոնկրետ որ աշխատակցի մեղքով է տեղի ունեցել այդ անգործությունը, եթե, իհարկե, անգործություն տեղի ունեցել է։ Ավելի լայն իմաստով արդեն գործ ունենք առողջապահության քաղաքականության հետ, կոնկրետ սոցիալական ոլորտի համակարգման, ղեկավարման հետ, գործ ենք ունենալու նաև իրավապահ մարմինների կողմից իրենց գործառույթային պարտականությունների չկատարման հետ։ Սա ավելի լայն ոլորտ է, ամբողջ դիմումները համակարգելուց հետո եթե տեսնենք, որ բոլորի մոտ կարմիր գծով անցնում է այս խնդիրը, հետևաբար համակագված ձևով հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու ենք»,- ասաց փաստաբանը։

Նա կարծում է, որ սա ավելի շատ համակարգված խնդիր է, սրա կապերը իշխանության վերին էշելոններ են տանում։ Փաստաբանն ասաց, որ իրենք կծիկը քանդելու են։

Վ.Հովհաննիսյանի խոսքով, ներպետական ատյանները սպառելուց հետո կդիմեն միջազգային կառույցներին, բայց կարծում է, որ իրենց կողմից ներկայացվելիք փաստերն այնքան ամուր են լինելու, որ չի մերժվի, ամեն դեպքում քրեական գործ պետք է հարուցվի։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:23
Թումանյանի անձնական գրադարանի առաջին գիրքը կցուցադրվի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում
Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ
Աղբյուր` Panorama.am
17:03
Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
16:49
Անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» կտավը կցուցադրվի Հայաստանի ազգային պատկերասրահում
Նկարը Ազգային պատկերասրահ է բերվել Աշտարակի Կարմրավոր եկեղեցուց, որտեղ պահպանվել է նաև Սուրբ Սարգսին պատկերող 7-րդ դարի որմնանկար
Աղբյուր` Panorama.am
16:42
Լարսը փակ է բեռնատարների համար, 300-ից ավելի հայկական մեքենա է կանգնած անցակետում
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի ավելի քան 300 հայկական բեռնատար կա կուտակված։ «Սպուտնիկ Արմենիայի»...
Աղբյուր` Panorama.am
16:35
Տեսանելի ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. Իրանագետ
«Մի քանի օր առաջ Վաշինգտոնում կայացած Նեթանյահու-Թրամփ հանդիպումը փաստեց իրանական կողմում առկա այն ռազմավարական ընկալումը, որ Իսրայելն,...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանի ԿԳ նախարարը կարևորել է ԵՊՀ գեղարվեստական կենտրոնի գործունեությունը
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Ալեքսանդր Ծուլաձեն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդը պատմել է, թե ինչու այդքան կապվեց Հայաստանի հետ
Նա պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։
Աղբյուր` Panorama.am
15:44
Վատիկանում տղամարդը Սուրբ Պետրոսի տաճարում կոտրել է 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ
Վանդալը վնասել է Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում գտնվող հնագույն մոմակալները՝ բարձրանալով եկեղեցու խորան։ Ռումինիայի 40-ամյա քաղաքացին...
Աղբյուր` Panorama.am
15:22
Դժվար էր մեծ մարդու կարճ կյանքի ահռելի մեծ պատմությունը ներկայացնել 90 րոպեում. «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մտահղացման հեղինակ
«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը, պատմել է...
Աղբյուր` Panorama.am
14:58
Մեր անելիքը մեր դիմաց է, մեր հաղթանակը մեր առջև է և այն չի ուշանալու. Բագրատ Սրբազան
«Հեռացնելու ենք այս չարիքը ճիշտ այն ժամանակ, երբ մենք ուղղակիորեն պատրաստ կլինենք այն իրականացնելու և իրագործելու»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԱՆ. Ստեփանավանի հրդեհից տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում` բազմաբնակարան շենքում, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության  է դիմել 6 քաղաքացի: Առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
14:27
Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմը ճանաչվել է լավագույնը Critics Choice Awards-ում
Կալիֆորնիայում կայացել է Critics Choice Awards-ի` «Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխության 30-րդ արարողությունը։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Ադրբեջանgիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը
Ծիծեռնավանքին հասցվող շարունակական վնասը խոսում է կանխամտածված լինելու փաստի մասին։
Աղբյուր` Panorama.am
14:02
Սուրենյանցը հայտնեց իրենց թեկնածուի անունը Գյումրիի ավագանու ընտրություններում
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախընտրական ցուցակը Գյումրիի ավագանու մարտի 30-ի արտահերթ ընտրություններում...
Աղբյուր` Panorama.am
14:00
Աշխատանքից ազատված գործադուլավորները կարող են դատարանի միջոցով վերականգնել աշխատանքը․ Վարդանյան
«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով արգելվում է աշխատանքից ազատել կամ լուծարել աշխատանքային պայմանագիրը...
Աղբյուր` Panorama.am
14:00
Առաջիկա գիշերը Երևանում հնարավոր է թույլ ձյուն
Երևանում փետրվարի 8-ի և 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի գիշերը քաղաքի բարձրադիր հատվածներում հնարավոր է...
Աղբյուր` Panorama.am
13:49
Զավեշտ է, գնում ես կրոնական ժողովի ու քեզ ուղեկցում է Սուրբ գիրքը ծաղրողը. Բագրատ Սրբազան
«Զավեշտի տիրույթից է, երբ գնում ես միջկրոնական ժողովի ու քեզ ընկերակցում է անհավատ աթեիստը,  Սուրբ գիրքը ծաղրողը, արժեքները ծաղրողը։...
Աղբյուր` Panorama.am
13:47
Տիգրան Աբրահամյան. Այսօր էլ վստահ եմ՝ եթե 44-օրյա պատերազմին երկրի գլխին նորմալ մարդիկ լինեին, ապա Արցախը չէինք կորցնի
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Փաշինյանական իշխանությունը Հայաստանը վերածել է մի երկրի, երբ հաղթանակած, մարտունակ ու ամուր...
Աղբյուր` Panorama.am
13:16
Իմ և Քյարամյանի միջադեպը չէր կարող լինել մանդատից հրաժարվել պահանջելու պատճառ. Աղազարյան
«Ազգային ժողովում իմ և պարոն Քյարամյանի միջադեպը չէր կարող լինել  մանդատից հրաժարվել պահանջելու պատճառ, դա ընդամենը  առիթ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Վաղարշապատի քաղաքապետը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի հետ
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի հետ՝ սեղմված բնական գազ ձեռք բերելու համար։ Ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
12:31
Հրազդանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության մեջ կասկածվող անձին
Փետրվարի 8-ին ժ.05.16-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ անհայտ քաղաքացին մեքենայով սպանված...
Աղբյուր` Panorama.am
12:22
Ինչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին. Թարմացված
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
12:12
Ստեփանավանում հրդեհը մարել չի հաջողվում
Կանխվել է դրա տարածումը
Աղբյուր` Panorama.am
12:01
Հակոբ Ասլանյանը՝ ՔՊ-ի մասին. Որտեղ ամեն ինչ արվում է մեկ անձի կամքով, չի կարող թիմ անվանվել
««Քաղաքացիական պայմանագիր» թիմն այլևս գոյություն չունի, քանի որ մարդկային այն համախումբը, որտեղ ամեն ինչ արվում է մեկ անձի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Ջո, դու ազատված ես. Թրամփի նոր հրամանագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ վերացնում է նախկին նախագահ Ջո Բայդենի հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը։ Այս մասին գրում է CNN-ը։...
Աղբյուր` Panorama.am
10:44
Սուրեն Պապիկյանը մեկնել է Հնդկաստան
Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն։ Այս...
Աղբյուր` Panorama.am
10:35
Կարող եմ պնդել, որ Վաշինգտոն այս այցը չի տվել պատասխան Փաշինյանի հիմնական հարցերին. Սուրեն Սարգսյան
«Շարունակում եմ պնդել, որ Փաշինյանի այցը Վաշինգտոն ուներ մեկ հիմնական նպատակ՝ հասկանալ, թե արդյոք Թրամփի վարչակազմը շարունակելու է...
Աղբյուր` Panorama.am
10:22
Uպшնություն Հրազդանում. Ի՞նչ է հայտնի այս պահին
Այսօր՝ փետրվարի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 05։15-ի սահմաններում ՀՀ Ներքին...
Աղբյուր` Panorama.am
09:54
Ծնվել է պատերազմի ընթացքում զոհված հերոս Հայրապետյան Ռոբի կրտսեր եղբայրը
Օրերս Բեգլարյան բ/կ-ում ծնվել է պատերազմի ընթացքում զոհված հերոս Հայրապետյան Ռոբի կրտսեր եղբայրը՝ Ռոբը։ «Ամենաերջանիկ ու հուզիչ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հանգամանքներն ինձ ստիպում են  ցուցաբերել քաղաքական երիտասարդություն. Հակոբ Ասլանյան
14:11 08/02/2025

Հանգամանքներն ինձ ստիպում են ցուցաբերել քաղաքական երիտասարդություն. Հակոբ Ասլանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}