Իրավունք 10:02 28/08/2020 Հայաստան

ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի միավորումը հակասում է իրավական պետություն սկզբունքին. Վարդևանյան

Սահմանադրագետ Արամ Վարդևանյանը գրում է.

«Այսօր Պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը չափազանց կարևոր և առնվազն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների համար սթափեցնող՝ խիստ գնահատական է տվել։ Կիսելով իր կարծիքը ուզում եմ սահմանադրական-պատմական հանգամանք և կարճ իմ կարծիքը ներկայացնել։

Սահմանադրական արդարադատության ամերիկյան մոդելը (վճռաբեկության և սահմանադրական արդարադատության գործառույթները մեկ մարմնում միավորելը) սկիզբ է առել հենց ԱՄՆ-ում ցանկացած սահմանադրագետի համար հասկանալի և հայտնի 1803 թվականի «Մերբերին ընդդեմ Մեդիսոնի» գործով։ ԱՄՆ-ի Գերագույն Դատարանը Ջոն Մարշալի նախագահությամբ առաջին անգամ Կոնգրեսի կողմից ընդունված ակտը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և այդ պահից ծնվեց սահմանադրական վերահսկողությունը։

1803 թվականին ԱՄՆ Նախագահն էր լեգենդար Թոմաս Ջեֆերսոնը, իսկ Մերբերիի որպես դատավոր նշանակումը կայացրել էր պաշտոնաթող Նախագահ Ադամսը, իր պաշտոնավարման ավարտից օրեր առաջ։ Մեդիսոնը հավատարիմ լինելով Ջեֆերսոնի մոտեցումներին չէր ապահովում Մերեբերիի նշանակումը։ ԱՄՆ Գերագույն դատարանը ՀԱԿԱՌԱԿ գնալով իշխանությանը ճանաչեց վերջիններիս գործողությունների ոչ իրավաչափությունը և խնդրո առարկա իրավական ակտը ճանաչեց Սահմանադրությանը հակասող, ինչը բնականաբար առաջացրեց քաղաքական բավականին սուր քննադատություն։

Ավելին՝ Գերագույն դատարանի դատավոր Մեդիսոնը ըստ որոշ իրավագետների ուներ շահերի բախում, քանի որ անմիջական մասնակցություն էր ունեցել Մերբերիի նշանակման հարցում, որպես պաշտոնատար անձ 1801 թվականին, սակայն դա որևէ կերպ չստվերեց Մեդիսոնի գործողությունների ակնհայտ իրավաչափությունը։ Վստահ եմ շատերը այս ամենը կարդալով անալոգիաներ անցկացրեցին հենց վերջերս տեղի ունեցած մի շարք իրադարձությունների հետ հենց Հայաստանի Սահմանադրական դատարանի նկատմամբ, սակայն էականը, ԱՌԱՆՑՔԱՅԻՆԸ կայանում էր նրանում, որ Սահմանադրական վերահսկողության ամերիկյան մոդելը սկզիբ է առել լրջագույն իրավա-քաղաքական կոնֆլիկտի արդույնքում և երբեք չի խաթարվել։

Գերագույն դատարանի դատավորներին այդ որոշումից հետո՝ վաղ կենսաթոշակի չեն ուղարկել կամ լիազորությունները չեն դադարեցրել։ Հենց այս ամենի համակցությունն է, որ Սահմանադրական արդարադատության ամերիկյան մոդելը՝ վճռաբեկության և սահմանադրական արդարադատության գործառույթները մեկ մարմնում միավորելու պայմաններում, գործում է արդյունավետ՝ դարերով։

Վերադառնանք Հայաստանի փորձին։ Ունենք մի իրավիճակ, որ օրինակ՝ Ազգային ժողովը գիտակցելով, որ Սահմանադրական դատարանը ԵՆԹԱԿԱ, ՍՏՈՐԱԴԱՍ մարմին չէ և ՍԴ որոշումները կայացվում են Սահմանադրության գերակայության պահպանմամբ, նույնիսկ խախտելով Սահմանադրությունը ՉՑԱՆԿԱՑԱՎ ստանալ ՍԴ դիրքորոշումը ենթադրյալ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։

Ունենք մի իրավիճակ, որ Սահմանադրական դատարանը 1996 թվականից ի վեր հազարավոր մարդկանց իրավունքներ է պաշտպանել և վերականգնել, այդ թվում ՃԻՇՏ ԿԵՐՊ ՀԱԿԱԴՐՎԵԼՈՎ Վճռաբեկ դատարանին և նախապտվությունը տալով իրավունքի գերակայությանը։ Հենց այդ հակադրումների արդյունքում է, որ իրավունքը զարգացել է․․․։ Այս պայմաններում ինչ է առաջարկվում․ վերացնել այդ հազվադեպ սակայն չափազանց կարևոր հակադրումը, վերացնել ՄԱՐԴՈՒ սահմանադրական արդարադատության իրավունքը․․․հանուն չեմ կարող ասել ինչի, սակայն վստահ կարող եմ ասել ՈՉ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ։

Որպես վերջաբան կասեմ հետևյալը․ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի միավորումը պարզապես հակասում է Սահմանադրության անփոփոխելի նորմ սկզբունքներին՝ իրավական պետություն սկզբունքին և իրավունքի գերակայության սկզբունքին, քանի որ դասական իմաստով ՆԱՀԱՆՋ է իրավունքի պաշտպանության ստանդարտի տեսանկյունից»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}