Դավիթ Տոնոյան. Նախատեսվում է նոր խմբաքանակի ՍՈւ-30ՍՄ կործանիչների ձեռքբերումը
Բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Ազատություն» ռկ-ին տված հարցազրույցում։
Դավիթ Տոնոյանն ասել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։
Պայմանագիրը կնքվել է «Պատրիոտ» կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում՝ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում:
«Կնքվեց 4 Սու-25-երի արդիականացման ծրագիր, որը տարիներ շարունակ չի հաջողվել իրականացնել:
Ռազմարդյունաբերության ոլորտում բավականին հետաքրքիր լուծումներ են եղել, ինձ ոգեշնչում է մասնավոր կազմակերպությունների ներգրավվածությունը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը ռազմարդյունաբերության ոլորտում»,-ասել է Տոնոյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ն և ՌԴ-ն ստորագրել են Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր
- «Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության
- Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան կհասնեն հաջորդ տարվա սկզբին
Լրահոս
Տեսանյութեր
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան