Քաղաքական 11:50 01/09/2020 Հայաստան

Էլինար Վարդանյան. Մեծ ավանտյուրա՝ բյուջեի հաշվին

«Այլընտրանքային նախագծեր»  խմբի անդամ Էլինար Վարդանյանն իր հերթական հոդվածում գրում է.

«Կառավարությունը 2020 թվականի պետական բյուջեից 176 միլիոն 386 հազար դրամ կհատկացնի վարչապետի աշխատակազմին՝ սփյուռքահայ երիտասարդներին  ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատանքի ներգրավելու համար։ Ծրագրի նպատակն է սփյուռքահայ երիտասարդների փորձն ու գիտելիքները ներդնել համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների և ծրագրերի մշակման գործում:

Միջոցառման շրջանակներում ՀՀ կառավարությունը հոգալու է մասնակիցների՝ դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ավիատոմսերի ծախսերը, ինչպես նաև ապահովելու է նրանց  կեցության ծախսերը՝ որը յուրաքանչյուր մասնակցի համար կկազմի 336,0 հազ. դրամ: Իսկ սա նշանակում է, որ պիլոտային, չփորձված, որևէ կերպ արդյունք չգրանցած ծրագրի բյուջեն կկազմի 455 միլիոն դրամ, այսինքն յուրաքանչյուր երիտասարդի վրա ծախսվելու է 4,5 միլիոն դրամ:
Մի քանի ամիս շարունակ PR-վող այս ծրագրի արդյունավետությունը դժվար չէ կանխորոշել։ Մեզ մոտ նմանատիպ աղմուկ աղաղակով գովազդված ծրագրերի պակաս վերջին տարիներին չի եղել։ Ամիսներով լայվերի և ամենատարբեր լրատվամիջոցների միջոցով գովազդվել է դարի գաղափարը, իսկ հետո կամ մոռացության է մատնվել կամ անհաջողության։

Այդպիսին էր, օրինակ, կառավարության «կադրերի բանկի» գաղափարը։ 2018թ. նոյեմբերին վարչապետը սոցիալական ցանցերի միջոցով տեղեկացրեց կադրային բանկ ստեղծելու մասին։ Մեկ ու կես տարվա ընթացքում կադրերի բանկին դիմել էր շուրջ 2500 քաղաքացի, սակայն աշխատանքի անցել էին ընդամենը հինգը, որից երկուսը կարճ ժամանակ անց ազատվել էր աշխատանքից։ Դժվար է պատկերացնել, որ այդ 2500 քաղաքացու մեջ չկային այն հարյուրը, որոնց կարիքը մենք այդքան ունենք, և որոնց բավականին լուրջ ծախսերի դիմաց հրավիրում են Հայաստան։ 

Սփյուռքի հետ համագործակցությունը անչափ կարևոր է, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց միամտություն է կարծել, որ հարյուր անփորձ, բուհերը նոր ավարտած երիտասարդները գալու են աշխարհի տարբեր ծայրերից ու փրկեն Հայաստանի իշխանությունը փնթի և անարդյունավետ կառավարումից։ Ո՞վ կամ ինչպե՞ս է որոշելու նրանց մասնագիտական որակները։ Կամ, արդյոք, այդ երիտասարդները ազդելու են հենց սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատանքի վրա, որն աչքի է ընկնում կառավարման ոլորտում անարդյունավետ, ոչ պրոֆեսիոնալ աշխատանքով։ Թե ինչ է տալու դա կառավարման համակարգին շատ վիճելի է, որովհետև որոշումներ կայացնելու բուն գործընթացի վրա այդ մասնագետների աշխատանքը ազդեցություն չի կարող և չպետք է  ունենա, իսկ ընթացիկ աշխատանքների արդյունավետության բարձրացման այլ, ավելի արդյունավետ մեխանիզմներ կան։

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից որպես դարի աննախադեպ գաղափար ներկայացվող այս ծրագիրը 2017թ. Եվրամիության աջակցությամբ արդեն իսկ Հայաստանում իրագործվել էր։ Եթե կառավարությունն այնքան էր ոգևորված էր այդ ծրագրի արդյունքներով, որ որոշեց պետական մակարդակով իրականացնել նմանատիպ ծրագիր, ապա պետք է հաշվի առներ, որ «YES Armenia» ծրագրում պահպանվել էր Հայաստանից և սփյուռքից ընդգրկված երիտասարդների համամասնությունը։

Գլխավոր հարցը, որ ծագում է «Ի գործ» ծրագրի հետ կապված, ինչու նույն նպատակի համար չի օգտագործվում մեր երիտասարդների ներուժը։ Այն որ մեր կառավարությունը, ըստ էության չի վստահում մեր կրթական համակարգին և տեղի կրթությամբ մասնագետներին, լուրջ քննարկման թեմա է։ Բայց ստացվում է մի իրավիճակ, երբ նույնիսկ աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած մեր երիտասարդներին  չի առաջարկվում նույնպիսի պայմաններ, ինչպիսին առաջիկայում առաջարկելու ենք սփյուռքահայ հարյուր երիտասարդի։

Սա կարող է ունենալ երկակի բացասական հետևանք.
Նախ՝ այն բացասական ազդեցություն է ունենալու աշխատաշուկայի վրա՝ մրցակցությունը դառնում է անարդար և անհասկանալի, և երկրորդ՝ սրանով քանդվում է «Իմ քայլը» և «Լույս» հիմնադրամների տրամաբանությունը։ Ո՞րն է աշխարհի տարբեր բուհերում ուսանելու համար ֆինանսական աջակցության տրամադրման տրամաբանությունը, եթե դրսում կրթություն ստացած և Հայաստան վերադարձացած երիտասարդը  մնալու է անգործ, իսկ իր փոխարեն նախապատվությունը տրվելու է «Ի գործ» ծրագրի շրջանակներում Հայաստան հրավիրված սփյուռքահայ մասնագետին։ 

Եվ ի վերջո, գլխավոր հետևանքը երիտասարդների արտագաղթի ծավալներն են լինելու։ Դրսի նշանավոր բուհերում կրթություն ստացած երիտասարդը աշխատանք գտնելու մի քանի անհաջող փորձից հետո ընտրելու է հեռանալու ճանապարհը։ Հայաստանի հարյուրավոր ու հազարավոր գործազուրկ երիտասարդներ կգնան երկրից և իրենց փորձն ու գիտելիքները կներդնեն օտար երկրների համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման  գործում։ Երիտասարդ մասնագետների արտագաղթը կդառնա անվերահսկելի, իսկ հետո անիվը հետ շրջել չենք կարողանա։
Սա ամենավատ ընտրված պահն է նման ծրագրի իրականացման համար։ Հայաստանում և ամբողջ աշխարհում համավարակի և դրա հարուցած տնտեսական և բազում այլ հետևանքների պայմաններում այս մոտեցումը կկոտրի բազմաթիվ մարդկանց ճակատագրեր։

Եվ վերջում, ըստ սփյուռքի հանձնակատարի գրասենյակի այս ծրագրով փորձ է արվելու նպաստել մասնագիտական հայրենադարձությանը։ Ցավոք, այդպիսի առանցքային պաշտոնում գտնվող անձը շատ սահմանափակ պատկերացումներ ունի հայրենադարձության մասին։ Հակառակ դեպքում լավ կգիտակցեր, որ հայրենադարձությունը պայմանավորված է տնտեսական, սոցիալական և մի շարք այլ գործոնների ամբողջությամբ, և միայն մեկ տարի սփյուռքահայերին աշխատանքի անվան տակ երկրում պահելով հայրենադարձության հարց չի լուծվելու։

Արդյունքում մեր լավ մասնագետները պարզապես կհեռանան, իսկ հյուրերը ամեն պահի դա անելու են։ Տակը կմնա մասնագետների պակաս, որը ոչ մի «Ի գործ» ծրագիր չի լրացնելու»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}