Տոնոյան. Ծառուկյան-Քոչարյան հանդիպում տեղի չի ունեցել
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հերքում է մամուլում հրապարակված լուրը, ըստ որի Ծառուկյանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
Ֆեյսբուքյան իր էջում Տոնոյանը մասնավորապես գրել է.
«Տեղեկացնում եմ, որ այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և նման հանդիպում տեղի չի ունեցել: Ստահոդ լուրերի հորինումն ու տարածումը, ցավոք ոմանց համար շարունակում է գործելակերպ լինել»։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ