Կրթություն, գիտություն 13:53 02/09/2020 Հայաստան

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը բարոյականության, ուսման վարձերի և ընտրվելիս իր անտեղյակ լինելու մասին

Ինչպես արդեն Panorama.amհայտնել է՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելու իր պաշտոնավարման ընթացքում բուհի ձեռքբերումները, ուսման վարձերի հետ կապված խնդիրը ինչպես նաև դասապրոցեսի կազմակերպման հիմնական սկզբունքները։

Ստորև ներկայացնում ենք ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ին ներկայացված հարցերն ու դրանց պատասխանները։

Հարց- Արյդո՞ք կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված տնտեսական այս իրավիճակում բարոյական է ուսման վարձավճարների բարձրացումը։ Հատկապես այն պարագայում, երբ ուսումնական պրոցեսի արդյունավետությունը հիմա հարցականի տակ է։

Գ. Գևորգյան-  Կրթության արդյունավետությունը կամաց-կամաց կդադարի հարցականի տակ լինել, քանի որ այն թերությունները, որ կային անցած կիսամյակ, այս տարի շտկվելու են։ Այն առարկաները, որոնք պահանջում են առկա շփում, լինելու են առկա՝ բոլոր կուրսերում անխտիր։ Բացի այդ, ուսման վարձը այնպիսի բան է, որ չի կարելի ամեն օր փոխել։ Ինչ վարձավճարով ուսանողն ընդունվում է, դրանով էլ ավարտում է։ Այսինքն՝ այսօր բարձրացած վարձերը վերաբերում են միայն առաջին կուրսեցիներին։ Կխնդրեմ նաև բարոյական խրատներ չտալ, պետք է խոսել օրենքներով։ Եկեք, դուք նշեք, թե ի՞նչն է էժանացել այս ընթացքում։

Եթե նշենք, որ մարդիկ այս ընթացքում կորուստներ են կրել, ապա ես էլ կարող եմ թվարկել համալսարանի կորուստները։ Ուրեմն, մոտավորապես 180 մլն չստացված գումար ունենք։ Այս կիսամյակ, նախորդ տարվա նույն ընթացքի համեմատ 40 մլն ավելի զեղչ ենք արել։ Ծաղկաձորի բազայում էլ ենք ծախսեր արել, թեև այն տրամադրվել էր կորոնավիրուսի դեմ պայքարին։ Այդտեղ մոտավորապես 5 մլն դրամի կոմունալ ծախս է եղել, բայց այդ գումարը մենք պետությունից չենք պահանջել։ Բացի այն, որ 5 մլն էլ ենք տվել համավարակի դեմ պայքարի ֆոնդին։ Նաև տարածքի վարձակալության, ուսանողական հանրակացարանի վարձի գումարները չենք ստացել։ Բացի այդ, ուսանողական հանրակացարանում ապրողներից մի քանիսը վարձը չեն վճարել, մարտից գնացել են տուն։ Հիմա ասում են, որ չեն ապրել, լավ, վարձը չեն տվել, դա մի կողմ, բայց մենք էլ պետությանը ասել ենք՝ այսքան վարձ ենք հավաքելու, դրա համար էլ պիտի դեռ հարկ տանք։

Հարց- ԵՊՀ-ի դեմ 22 դատական հայց կա, որից 16-ը աշխատանքաին վեճեր են։ Որևէ տեղաշարժ կա՞ այդ առումով։

Գ. Գևորգյան - Ձեր ասած թիվը հնացած է, հիմա արդեն երկու անգամ ավելի շատ են մեր դեմ եղած հայցերը։ Վերջերս նաև մենք ենք հայցերով դիմել դատարան՝ մոտ երեսուն հայց։ Դրանք կապ ունեն «Պատիվ ունեմ» ծրագրի հետ, երբ մարդիկ դիմել էին, հետո դուրս մնացել համալսարանից։ Բայց, ըստ պայմանագրի, նրանք պետք է կրկնակին հետ տային բուհին։ Բայց, չգիտես խի, էդ գումարը հետ ստանալու պարտավորությունը դրել են համալսարանի վրա։

Իմ դեմ հարուցված գործեր ևս կան, որ հենց իմ անձին են առնչվում։

Հարց - Արդյո՞ք ռեկտորի պաշտոնում առաջադրվելու եք։

Գ. Գևորգյան- Ես չեմ առաջադրվել, չեմ էլ առաջադրվի։ Պատճառները շատ են, բայց դրանցից ամենակարևորն այն է, որ ես կարծում եմ՝ ռեկտորը պետք է լինի նշանակովի։ Այժմ ռեկտորի հինգ թեկնածու կա։ Այս տարի հունվարի 31-ին հոգաբարձուների խորհուրդը հայտարարեց ընտրություն, և մարտի 23-ին պետք է կայանային ընտրություններ։

Դիմել են Ռուսաստանից Պավել Գևորգյանը (ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր),  Աշոտ Սաղյանը (Ինֆորմացիայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս), Ռուբեն Մելքոնյանը (Արևելագիտության ֆակուլտետի դեկան), Վահրամ Դումանյանը (Ինֆորմատիկայի, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան) և Վահե Հովհաննիսյանը (Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ)։

Հարց-  Դուք գիտեի՞ք, որ Ձեր պաշտոնավարման դեպքում օրենք է խախտվում, քանի որ չէր կարելի համատեղել Հիմնադրամի կառավարչի և «Էվոկաբանկի» խորհրդի փոխնախագահի պաշտոնները։

Գ. Գևորգյան- Ինձ թվում է, որ իմ առաջադրման ժամանակ ոչ միայն ես, այլ նաև գործին ներկաներից որևէ մեկը չգիտեր։ Եվ եթե տեղյակ լինեի, անշուշտ կասեի, քանի որ դա թաքցնելու բան չի։ Ավելին ասեմ, ես «Պրոմեթեյ» բանկի խորհրդի անդամ եմ 2006 թվականից։ Այն ժամանակ բանկը թույլտվություն է խնդրել համալսարանից, որ վերջինս չի առարկում՝ ես լինեմ բանկի խորհրդի անդամ։ Ես համալսարանից ռեկտորի ստորագրությամբ թուղթ եմ տարել, որ համալսարանը չի առարկում։ Դրանից հետո այդ ինֆորմացիան տեղադրվել է «Էվոկաբանկի» կայքում։ Դեռ դատական վարույթ չկա, բայց, դրա պատասխանատուն ես չեմ, խորհուրդն է ընտրել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}