Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծումը եղել է թիրախավորված վնաս հասցնելու մտադրությամբ. Թաթոյան
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Nouvelles d'Arménie» պարբերականի հետ զրույցում անդրադարձել է հուլիսի 12-14-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերի հրետակոծություններին և գնդակոծություններին, Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը, մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներին և այլն:
Հարցին, թե ի՞նչ վնաս են կրել Տավուշի խաղաղ բնակիչներն ադրբեջանական զինված ուժերի ռազմական գործողությունների ժամանակ, Ա. Թաթոյանն ասել է. «Փաստահավաք աշխատանքները փաստում են, որ քաղաքացիական բնակավայրերի հրետակոծումը եղել է թիրախավորված վնաս հասցնելու մտադրությամբ:
Միջազգային մարդասիրական իրավունքը պահանջում է հստակ տարանջատում քաղաքացիական բնակավայրերի և ռազմական հաստատությունների միջև: Քաղաքացիական բնակավայրերը պետք է պաշտպանված լինեն: Երեխաները, տարեցները, կանայք ենթակա են հատուկ պաշտպանության:
Ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական քաղաքներն ու գյուղերը հրետակոծվել են առավելապես առավոտյան և ցերեկային ժամերին: Կիրառվել են հրետանային արկեր դպրոցների և մանկապարտեզների, բժշկական դիմակ արտադրող ձեռնարկության ուղղությամբ:
Օրինակ, արկերից մեկն ընկել է Չինարի գյուղի տներից մեկի բակում՝ գյուղի դպրոցի անմիջական հարևանությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Չինարիում թշնամու կրակից վնասված տունը զրոյից կկառուցի
- ՊՆ. Ադրբեջանկան կողմը կրակել է Չինարիի, Չիվայի, Ցղունի ուղղությամբ
- Չինարիի վիրավոր բնակիչ. Մենք կոտրվող չենք
- ՄԻՊ-ը շարունակում է անմիջական կապ պահպանել Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի բնակիչների հետ.Ա.Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ