Իրավունք 16:05 03/09/2020 Հայաստան

Սերժ Սարգսյանը վատառողջ լինելու պատճառով դատական նիստին չի ներկայացել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ նիստին Սերժ Սարգսյանը ներկա չէր։ 

Երրորդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին ներկայացրեց բժշկական փաստաթուղթ՝ ասելով, որ երեկ երեկոյան առողջական վիճակի վատացում է եղել Սերժ Սարգսյանի մոտ. «Ստուգվել է համապատասխան բժշկի կողմից, արձանագրվել է սուր շնչառական ֆոն»։

Դատավորի հարցի՝ բժշկական հաստատությունում չի գտնվո՞ւմ այս պահին, պաշտպանն ասաց, որ ոչ։

Գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն ասաց, որ բժշկական փաստաթղթից հետևում է, որ կանչը գրանցվել է երեկ, ի թիվս այլ հատկանիշների նշված է որոշակի ջերմաստիճանի բարձրացում, բժշկական փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալուց չկային այնպիսի հատկանիշներ, որոնք օբյեկտիվորեն անձին զրկեին դատարկան նիստին ներկայանալու հնարավորությունից։ Դատախազի խոսքով, դատական նիստերն անվերջ կհետաձգվեն եթե նիստերից առաջ դատարան ներկայացնեն փաստաթղթեր, թե մի օր ամբաստանյալի ինքնազգացողությունն է վատացել, մի օր, իբր, պաշտպանյալի ինքնազգացողությունը։

Ամրամ Մակինյանն անդրադարձավ դատախազի խոսքում հաճախ հնչող՝ «իբր»-երին։

«Ինչ է նշանակում՝ իբր, իբր, իբր։ Դատախազին հիշեցնեմ, երբ որ շեշտադրումներ է անում՝ ամբաստանյալ Սարգսյան, հիշեն, որ խոսք է գնում Հանրապետության նախագահի մասին, հարգանք եմ պահանջում նախագահի մասին խոսելուց։
Երբ որ հարգելի դատախազն ուսումնառություն էր ստանում տարրական դպրոցում, Հանրապետության երրրոդ նախագահը ղեկավարում էր մի պատերազմ, որից կախված էր նաև ...»։

Դրանից  հետո վեճ սկսվեց պաշտպանի ու դատախազի միջև։ Դատավորը խնդրեց դադարեցնել բանավեճը, առաջարկեց ավելի առարկայական։

Դատավոր Վահե Միսակյան, ասաց, որ Սերժ Սարգսյանի բացակայությունն այսօր անհարգելի չի համարում. «Հաշվի առնելով բժշկական փաստաթղթում առկա տաեղկությունները, ախտորոշումը, չունենալով նաև հակառակի մասին տեղեկություն այսօրվա  դատական նիստին առողջական վիճակով ներկայանալու հնարավորության մասին, վերջինս բացակայությունն անհարգելի չեմ համարում։ Կարծում եմ՝ հաջորդ դատական նիտսին պարոն Սարգսյանի առողջացած կներկայանա դատարան, կփորձենք պարզաբանումներ ստանալ,  թե ինչ առողջական վիճակի վատթարացման մասին էր խոսքը»,- հայտարարեց դատավորը։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին։

Այս քրեական գործով ընդհանուր առմամբ 5 մեղադրալ կա։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին, նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին, վարչության պետ Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։

Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։

«Սերժ Սարգսյանի մեղադրանքը կառուցված է մեկ ապացույցի, այն է մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, հակասական, անարժանահավատ, անտրամաբանական, մի մասն էլ անթույլատրելի»,-նշում են Սերժ Սարգսյանի պաշտպանները։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}