Կրթություն, գիտություն 13:51 09/09/2020 Հայաստան

ԱՕԿ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության կրթական վայրիվերումների հետքերով

«Ազգային օրակարգ» կուսակցության «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի նախագահ Նունե Ամիրյանը և նույն հանձնախմբի անդամ Անահիտ Հակոբջանյանը պատրաստել ու տարածել են վերլուծությունը հանրակրթության ոլորտում վիճակի և զարգացումների վերաբերյալ:

«Իշխանափոխությունից հետո Հայաստանում մարդիկ երկար սպասեցին հասարակական կյանքի տարբեր ոլորտներում բարեփոխումների, սակայն այդպես էլ մնացին սպասելով: Մի որոշ ժամանակ հասարակությունը դեռ անսաց քայլականներին աստվածացրած զանգվածի «Թողեք թող աշխատեն» կոչերին, հետո կամաց-կամաց հետ քաշվեց՝ կորցնելով ամեն հույս: Սա մեր կյանքի բոլոր ոլորտներում: Բայց կան հարցեր, որոնցում անգամ աննշան սխալը կամ չմտածված գործողությունը ավելի մեծ ավերներ է գործում: Օրինակ կրթության խնդիրները:

Կրթական համակարգը ենթակա է լուրջ, համառ և երկարատև բարեփոխումների:
2020 թվականի փետրվարի 24-ի խորհրդարանական լսումների ժամանակ կրթության գիտության, մշակույթի սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նկատել է. «Մենք այլևս հրաժարվում ենք կրթության ոլորտում կոսմետիկ փոփոխություններից»: Այստեղ տեղին է ժողովրդական խոսքը. հարկավոր է տասն անգամ չափել, մեկ անգամ՝ կտրել:

Իշխանությունը պնդում է, որ ամենաազգային կառավարությունն է, որ երբևէ եղել է նորանկախ Հայաստանում: Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու են հարվածի տակ հայտնվել հատկապես «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաները, որ ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի համար: Իսկ հարվածը մեկը չէր, երկուսը չէր, երեքը չէր:

1. Դեռևս փետրվարին առաջարկվեց փոփոխություններ մտցնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքում: Նախագծի առավել խնդրահարույց կարգավորումներից էր հայոց լեզվի` որպես արտոնյալ կարգավիճակ ունեցող առարկայի բացակայությունը: Գործող օրենսդրական կարգավորումներով՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը պարտադիր է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, իսկ նոր օրենքի նախագծով տվյալ առարկաների պարտադիր դասավանդումը դառնում է կամընտրական:

2. Հայագիտության հանդեպ երկրորդ, ոչ արդարացի որոշումը կայացվեց՝մագիստրոսական մասնագիտացումների ցանկից հանելով հայագիտական մասնագիտացումներով կրթություն ստանալու դեպքում եկամտային հարկով ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունը:

3. Բուհական ընդունելության միասնական քննություններին մասնակցել էր շուրջ 12 000 դիմորդ, որոնցից մոտ 700-ը, ստանալով համեմատաբար բարձր միավորներ, զրկվել էր (պայմանավորված կրթության մասին օրենքի հոդված 15-ի կետ 5-ի և բուհերի ընդունելության կարգի փոփոխությամբ) հայտագրված մասնագիտությունների առաջնահերթությամբ բարձրագույն կրթություն ստանալու իր իրավունքից: Դիմորդների և նրանց ծնողների արդարացի բողոքի դեմ ոստիկանությունը անհամաչափ ուժ էր կիրառել՝ արտակարգ դրությամբ պայմանավորված հավաքների սահմանափակման պատճառաբանությամբ նրանց բերման ենթարկելով:

4. Հուլիսի կեսերին հանրային քննարկման դրվեցին հանրակրթության առարկայական չափորոշիչները և օրինակելի ծրագրերը:

«Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների  չափորոշիչների վերաբերյալ հնչեցված բազմաթիվ մասնագիտական կարծիքները (բուհերի մասնագիտական ամբիոնների, ՀՀ ԳԱԱ պատմության, գրականության ինստիտուտների, Հայ Առաքելական Եկեղեցու, քաղաքական և հասարակական գործիչների, առանձին անհատների), ցավոք, ցույց տվեցին, որ չափորոշիչները խիստ վտանգավոր են, թշնամական և չեն բխում մեր երկրի ռազմավարական և անվտանգային շահերից, թիրախավորում են կրթական գործընթացում ազգայինի բովանդակությունը:

5. Առարակայացանկից հանվել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Այս փոփոխությունը կայացվել է Եկեղեցու թիկունքում, ՀՀ և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի ութերորդ հոդվածի խախտմամբ: Անքննելի է, որ յուրաքանչյուր ծրագիր, դասագիրք, ուսումնական գործընթաց շարունակական բարելավման կարիք ունի, սակայն ժխտողական ու բացասման մոտեցումները կարող են լուրջ կորուստների հանգեցնել: «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի բովանդակությունից «Հայոց պատմության» մեջ ինտեգրվել են ժամանակագրական տվյալներով որոշ դասանյութեր և շատ հպանցիկ ծանոթացում արժեքներին, ավանդույթներին:

6. Չնայած նախարարությունը հանրակրթության առարկայացանկից «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դուրսբերումը համարում է սուտ մտահոգություն և անհանգստություն, սակայն մինչև օրս առարկայի չափորոշիչը հանրային քննարկման չի ներկայացվել:  Անհրաժեշտ է ձևավորել և զարգացնել նախաբանակային պատրաստության նոր համակարգ, որը, բացի «ՆԶՊ» առարկայի դասավանդումից, կներառի, օրինակ,  որոշակի պարբերականությամբ ճամբարային հավաքներ, որտեղ աշակերտները ընդհանուր պատկերացում կկազմեն բանակային ծառայության մասին:

7. Ճիշտ են իշխանությունների այն պնդումները, որ այս ուսումնական տարում սեռական կրթություն չի իրականացվելու, բայց սուտ են այն հավաստիացումները, որ առաջարկվող չափորոշիչներում դրանք բացակայում են: Մասնագետների դիտարկմամբ՝ տարբեր առարկայական չափորոշիչներում առկա է Լանզարոտեի աղմկահարույց կոնվենցիայի 6-րդ հոդվածի (սեռական դաստիարակության միջոցով սեռական շահագործման, սեռական բռնության ու վտանգի հետ կապված տեղեկատվություն՝ տարրական և միջին դպրոցում) դրույթների կիրառելիությունը: Ըստ մասնագետների՝ ներկայացված է համապարփակ սեռական կրթության մոդել (ԱՀԿ-ի ստանդարտներին համահունչ)։ Կան մի քանի տասնյակ գիտական ապացույց-ներ, որ այս ձևով կրթելիս դեռահասության տարիքում հղիության դեպքերն ու սեռավարակների տարածվածությունն ավելի են շատանում։

Ցանկացած քննադատական խոսք նախարարության կողմից համարվում է շահարկում և իջեցվում կենցաղային վեճի մակարդակի, այլակարծությունը կամ անհամաձայնությունը ներկայացվում է որպես կեղծիք է և  չարախոսություն:  Նախարարը նույնիսկ պնդում է, որ այս չափորոշիչներով զարգացնելու են ժողովրդի լավագույն կողմերը, իսկ վատագույն կողմերը թողնվելու են անցյալում: Անհասկանալի է սակայն, թե ինչպե՞ս են որոշվել, ապա և ընտրվել լավ ու վատ կողմերը: Ո՞ր կողմում են չափորոշիչում հազվադեպ օգտագործված «ազգ», «հայրենիք» հասկացությունները, և որում՝ հաճախ հանդիպող «հանդուրժողականությունը»:

Կառավարության ռազմավարությունը և գործողությունները պետք է բխեն հայության առջև կանգնած ինքնութենական մարտահրավերներից, այլ ոչ դրսից պարտադրված գլոբալիստական օրակարգից, և չպետք է վտանգեն մեր ազգային հենքը, սերունդների և պետության ապագան, խեղաթյուրեն մեր կրթական համակարգը: Ուստի, մենք պահանջում ենք վերանայել տարվող քաղաքականությունը, մասնագետների և հանրության լայն քննարկմամբ մշակել կրթական բարեփոխումների ազգային ծրագիր, որը ընդունելի կլինի հասարակության լայն խավերի կողմից։ 

Հակառակ դեպքում, քանի որ վարչապետն արդեն իսկ հայտարարել է, որ «հանրակրթական չափորոշիչները  արտահայտում են կառավարության ռազմավարական պատկերացումները, և որևէ բան իրենց չի շեղելու դրանցից», ապա հասարակության կողմից ներկայացված չափորոշիչների և կրթական ծրագրերի վճռական մերժման դեպքում, պետք է պատրաստ լինի լիարժեք քաղաքական պատասխանատվությունը ստանձնել և անձամբ հրաժարական ներկայացնել»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}